Գլխավոր տեղեկություն
Համար
N 1880-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.12.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.25-2024.12.08 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 նոյեմբերի 2024 թվականի N 1880-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման N 1 հավելվածում՝

ա. 170-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա. 1.4-րդ, 1.10-րդ, 1.17-րդ, 1.26-րդ գծանշումներից, որոնք դեղին գույնի են։»,

բ. N 1 ձևի, 3-րդ գլխի «3.2, 3.3, 3.28 - 3.30՝ I և II խմբերի հաշմանդամների կողմից ղեկավարվող կամ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամ կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող երեխա փոխադրող տրանսպորտային միջոցների վրա.» բառերը փոխարինել «3.2, 3.3, 3.28 - 3.30` I և II խմբի հաշմանդամություն, կամ խորը և ծանր աստիճանի ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց կողմից ղեկավարվող կամ այդպիսի հաշմանդամություն ունեցող անձի կամ հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակ ունեցող երեխա փոխադրող տրանսպորտային միջոցների վրա.» բառերով,

գ. N 1 ձևի 5-րդ գլխի 5.15.2-րդ կետի 2-րդ պարբերության 3-րդ նախադասության մեջ «5.8.1» և «5.8.2» թվերը համապատասխանաբար փոխարինել «5.15.1» և «5.15.2» թվերով,

դ. N 1 ձևի 8-րդ գլխի 8.17-րդ և 8.18-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8.17. «Հաշմանդամություն ունեցող անձինք». տեղեկացնում է, որ 6.4` «Կայանման տեղ» նշանի ազդեցությունը տարածվում է միայն մոտոսայլակների և այն ավտոմոբիլների վրա, որոնք կահավորված են «Հաշմանդամություն ունեցող անձ» ճանաչման նշանով.

8.18. «Բացի հաշմանդամություն ունեցող անձանցից». տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը չի տարածվում «Հաշմանդամություն ունեցող անձ» ճանաչման նշանով կահավորված մոտոսայլակների և ավտոմոբիլների վրա.»,

ե. N 1 ձևի 8-րդ գլխում «7.2.6» թվերը փոխարինել «8.2.6» թվերով,

զ. N 2 ձևի 1.19-րդ կետի 2-րդ ենթակետում «8.17 «Հաշմանդամներ» ճանապարհային նշանները» բառերը փոխարինել «8.17 «Հաշմանդամություն ունեցող անձինք» ճանապարհային նշանները» բառերով,

է. N 3 ձևի «Հաշմանդամ»` 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների կողմից վարվող կամ այդպիսի հաշմանդամներ կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող երեխա փոխադրող մեխանիկական տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում` 8.17` «Հաշմանդամներ» նշանի պատկերով, դեղին քառակուսու տեսքով (կողմը` 150 մմ)։» բառերը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող անձ»` 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների, կամ խորը և ծանր աստիճանի ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց կողմից վարվող կամ այդպիսի հաշմանդամություն ունեցող անձի կամ հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակ ունեցող երեխա փոխադրող մեխանիկական տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում` 8.17` «Հաշմանդամություն ունեցող անձինք» նշանի պատկերով, դեղին քառակուսու տեսքով (կողմը` 150 մմ)։» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետը 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.4-րդ ենթակետերով՝

«1.1) հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին տրանսպորտային միջոցի վրա տեղադրված են բութակավոր հակասահքային դողեր.

1.2) նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային դողեր.

1.3) սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված, երեք գագաթ ունեցող լեռան բարձունքով, ներսում ձյան փաթիլի Ներմուծեք նկարագրությունը_23852 խորհրդանիշով և դրա հետ համատեղ «Մ+Ս» («M+S»), «Մ և Ս» («M&S»), «ՄՍ» («MS») տառերով մակնշված ձմեռային դողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը (մաշվածության ինդիկատորի բացակայության պայմաններում) նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ կազմում է 4 մմ և պակաս։ Նշված անսարքությունները բացահայտվում են տեխնիկական ախտորոշիչ (դիագնոստիկ) գործիքների միջոցով.

1.4) ձմեռային դողերը, բութակավոր հակասահքային դողերը (դրանց կիրառման պարագայում) տեղադրված են տրանսպորտային միջոցի ոչ բոլոր անիվների վրա։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի դեկտեմբերի 10-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


28.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան