հայաստանի հանրապետության նախարարների խորհուրդ
ո ր ո շ ու մ
31 հունվարի 1991 թ. N 60
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն հավելվածի:
Կոմիտեի ապարատի պահպանման ծախսերը կատարել հանրապետության բյուջեի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտեի կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը (առանց վարչական շենքը պահպանող և սպասարկող անձնակազմի) սահմանել 52 միավոր:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտեին ունենալու նախագահի 2 տեղակալ, այդ թվում` մեկ առաջին տեղակալ, և 9 անդամից բաղկացած կոլեգիա:
4. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտեի կոլեգիային իրավունք վերապահել անհրաժեշտության դեպքում բաժինների կազմի մեջ մտցնել փոփոխություններ` կոմիտեի կենտրոնական ապարատի աշխատողների հաստատված թվաքանակի սահմաններում:
5. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտեին հատկացնել ծառայողական մարդատար ավտոմեքենաների պահպանման 6 միավորի սահմանաքանակ:
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտեին ապապետականացման աշխատանքներում պայմանագրային հիմունքներով ներգրավել մասնագիտացված խորհրդատու կազմակերպությունների և առանձին մասնագետների:
7. Պետական ունեցվածքի ապապետականացման կազմակերպման և գործնական աշխատանքի իրականացման նպատակով հանրապետության նախարարություններում, գերատեսչություններում և ժողովրդական պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներում կազմավորել սեփականաշնորհման աշխատանքային խմբեր:
8. Հանրապետական բանկերին` սեփականաշնորհված ձեռնարկությունների համար բացել հաշվարկային ու այլ հաշիվներ և այդ ձեռնարկությունների արդյունավետ գործունեության ապահովման համար նրանց մատուցել անհրաժեշտ բանկային ծառայություններ:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական բարեփոխումների և սեփականաշնորհման գծով պետական հանձնաժողովը վերանվանել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի տնտեսական բարեփոխումների պետական հանձնաժողով:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի 1990 թվականի հոկտեմբերի 2-ի N 440 որոշման վերնագրում և տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական բարեփոխումների և սեփականաշնորհման գծով պետական հանձնաժողով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի տնտեսական բարեփոխումների պետական հանձնաժողով» բառերով:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
ՀԱՎելվաԾ խորհրդի 1991 թվականի հունվարի 31-ի N 60 որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Ապապետականացման աշխատանքային խմբերի կազմավորման և հրահանգավորման բաժին
Տեղեկության հավաքագրման և մարկետինգի բաժին
Պետական ունեցվածքի հաշվառման բաժին
Գույքի գնահատման բաժին
Պետական ունեցվածքի ապապետականացման վարչություն
Իրավաբանական բաժին
Տնտեսական բաժին
Հաշվապահություն
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.05.1993, N 200 | 03.05.1993, N 60 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|