Գլխավոր տեղեկություն
Համար
N 1073-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1073-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 773-Ա որոշման մեջ «Արմենուհի Հարությունյանին» բառերը փոխարինել «Տիգրան Դադունցին» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 766-Ա որոշման մեջ «Արմենուհի Հարությունյանին» բառերը փոխարինել «Տիգրան Դադունցին» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 958-Ա որոշման մեջ «տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանին» բառերը փոխարինել «տեղակալ Տիգրան Դադունցին» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին» N 627-Ա որոշման մեջ «Արմենուհի Հարությունյանին» բառերը փոխարինել «Տիգրան Դադունցին» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

26.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ