Գլխավոր տեղեկություն
Համար
N 821-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 821-Ա

 

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 81,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Օգնություն երեխաներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2024 թվականի հոկտեմբերի 9-ին կնքված՝ N 113303934 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01808789) 2024 թվականի հոկտեմբերի 4-ին կնքված՝ N 04/10/24-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի ձեռքբերում` 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Մեգնա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00083019) 2024 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ավտոմեքենաների վերանորոգման և տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

25.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 821-Ա որոշման

 

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Տիկնանց միության աջակցությամբ օգնել Հայաստանի Հանրապետության մարզերի, Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Ջավախքի միակողմանի ծնողազուրկ երեխաներին` տարեկան երկու անգամ տրամադրելով դրամական հատկացումներ, մեղմել սոցիալական լարվածությունը և նպաստել աղքատության կրճատմանը:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայ օգնության ֆոնդ (630 երկրորդ պողոտա, Նյու-Յորք, ԱՄՆ)

4.

Ծրագիրը կատարողը

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մ. Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ՝ 02517115)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության մարզեր և Ջավախք, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

81,200,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության մարզերի, Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Ջավախքի 750 միակողմանի ծնողազուրկ մինչև 18 տարեկան երեխաներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Շահառուների ընտրությունը կատարվում է նրանցից ստացված դիմումների հիման վրա` համագործակցելով տեղական իշխանությունների, միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների և եկեղեցու թեմերի հետ, ինչպես նաև տնայցերի հիման վրա:

2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել՝

1) նախատեսվում է տարին երկու անգամ դրամական օգնության տրամադրում՝ 75,000,000 դրամի չափով.

2) Հայ Առաքելական Եկեղեցու թեմերի հոգևոր սպասավորների հետ համատեղ շահառու երեխաների մկրտության արարողությունների իրականացում: Ծախսեր չեն նախատեսվում.

3) կազմակերպական ծախսեր՝ 6,200,000 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) կապի և հաղորդակցության ծառայություններ

1,000,000 դրամ

2) ավտոմեքենաների վառելիք

1,200,000 դրամ

3) ավտոմեքենաների վերանորոգման և

տեխնիկական սպասարկման ծառայություններ

1,000,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի սպասարկման համար ծախսվելու է 6,200,000 դրամ՝ ծրագրի ընդհանուր արժողության 7.6 %-ը: Ծրագրի սպասարկումը ներառում է՝

1) ծրագրի ղեկավարի աշխատավարձ 3,000,000 դրամ
2) կապի և հաղորդակցության ծառայություններ 1,000,000 դրամ
3) ավտոմեքենայի վառելիք 1,200,000 դրամ

4) ավտոմեքենաների վերանորոգման և տեխնիկական սպասարկման ծառայություններ

1,000,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Սույն ծրագրի իրականացման շրջանակներում ՀՕՖ-ը համագործակցում է`

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության,

2) Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների,

3) Տեղական ինքնակառավարման մարմինների,

4) Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Գեղարքունյաց, Արագածոտնի, Արցախի և Վիրահայոց թեմերի հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

25.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան