Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-108-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (24.07.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.07.14/32(766) Հոդ.796
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.06.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի հունիսի 24-ին

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-142-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի բոլոր «երկու միլիոն» բառերը փոխարինել «չորս միլիոն» բառերով, իսկ բոլոր «մեկ միլիոն» բառերը` «երկու միլիոն» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի «2.5 տոկոսը» բառերը փոխարինել «5 տոկոսը» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժե.1» կետով`

 

«ժե.1) առնվազն հինգ տարին մեկ քննարկում է երաշխավորված ավանդի` սույն օրենքով սահմանված չափերի վերանայման հարցը` Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանության տեսանկյունից.»:

 

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում`

 

1) առաջին պարբերության «կենսաթոշակային հիմնադրամին մուծումներ» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովության վճարներ» բառերով.

2) վերջին պարբերության «ծախսերը:» բառը փոխարինել «ծախսերը,» բառով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 «- հիմնադրամի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարների, վարձակալական վճարների, բանկային, կոմունալ ծառայություններից օգտվելու հետ կապված ծախսերը:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, որպես միակ հիմնադիր, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամում կարող է կատարել մինչև հինգ միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամի ներդրում:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2010 թ. հուլիսի 7
Երևան
ՀՕ-108-Ն