ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4295-Ա |
«07» նոյեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի Հ.4126-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 25.10.2024թ. Ն/63008-24 եզրակացությունը.
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի հոկտեմբերի 28-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող, Ե. Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի հ.2/5 հասցեին հարող տարածքում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին» հ.4126-Ա որոշումից հանել 3-րդ պարբերությունը և որոշումը լրացնել նոր՝ 1.1 կետով հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Ե. Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի հ.2/5 հասցեին հարող տարածքում գտնվող 319.341քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման:»:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|