ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 1992 թվականի N 230
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարման միջոցառումների մասին» N 686 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը` տարեկան 3022,4 հազ. ռուբլի (ներառյալ 30 տոկոսը):
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը ունենալ նախարարի երեք տեղակալ, այդ թվում` մեկ առաջին տեղակալ, և 9 անդամից բաղկացած կոլեգիա:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայկական ԽՍՀ ֆինանսների մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքի մասին» N 503 որոշումը և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի հունիսի 11-ի «Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայկական ԽՍՀ ֆինանսների մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքի մասին» N 503 որոշման մասնակի փոփոխման մասին» N 275 որոշումը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|