Գլխավոր տեղեկություն
Համար
N 288
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-01.08.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հայաստանի ազգային արխիվ
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.05.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.08.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 1992 թվականի N 288

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարման միջոցառումների մասին» N 686 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչությանն ունենալու վարչության պետի 3 տեղակալ, այդ թվում` մեկ առաջին տեղակալ, և 11 անդամից բաղկացած կոլեգիա:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչության կենտրոնական ապարատի աշխատողների վարձատրության ֆոնդը` տարեկան 1304,5 հազար ռուբլի գումարով (ներառյալ 30 տոկոսը):

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության երկրաբանության պետական կոմիտեի մասին» N 463 որոշումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ