ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«14» նոյեմբերի 2024 թվականի N 97-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ (Ք.ՉԱՐԵՆՑԱՎԱՆ, Գ.ԱԼԱՓԱՐՍ, Գ.ԱՐԶԱԿԱՆ, Գ.ԲՋՆԻ, Գ.ԿԱՐԵՆԻՍ, Գ.ՖԱՆՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ) ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՈՏԱՅՔ-7 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԵՎ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՄԱՍԵՐՈՎ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 54-րդ կետով, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքը (ք.Չարենցավան, գ.Ալափարս, գ.Արզական, գ.Բջնի, գ.Կարենիս, գ.Ֆանտան բնակավայրեր) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-7 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը՝ գլխավոր հատակագծի և գոտևորման մասերով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ-23 |
դեմ-0 | ձեռնպահ-0 |
Առաքելյան Նորայր Բաբայան Արայիկ Բաբայան Նարեկ Բաղդասարյան Սահակ Գալստյան Արթուր Գևորգյան Գևորգ Դավթյան Կարեն Եփրեմյան Տարոն Թադևոսյան Նունե Խաչատրյան Արշակ Հարոյան Լիլիթ Ղամբարյան Գարիկ Մակինյան Վարդան Մուքայելյան Վալերի Շահգալդյան Հակոբ Սահակյան Գառնիկ Պալյան Գարիկ Պետրոսյան Ավետիք Պողոսյան Մնացական Վարդանյան Նորայր Վարդանյան Նորիկ Վարդանյան Սարգիս Վարդանյան Սևակ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Հ. Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 նոյեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|