Գլխավոր տեղեկություն
Համար
N 145
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-till now)
Սկզբնաղբյուր
Հայաստանի ազգային արխիվ
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.03.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար

հայաստանի հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ո ր ո շ ու մ

 

Մարտի 1992 թվականի N 145

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարման միջոցառումների մասին» N 686 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը` տարեկան 1720,7 հազ. ռուբլի (ներառյալ 30 տոկոսը):

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը ունենալ նախարարի չորս տեղակալ, որից` մեկ առաջին, և 11 անդամից բաղկացած կոլեգիա:

Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նախագահը ի պաշտոնե համարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի տեղակալ:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կառուցվածքի մասին» N 615 որոշման 1, 2, 3, 5, 6-րդ կետերը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, ՎԱՐՉԱՊԵՏ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ