Գլխավոր տեղեկություն
Համար
N 4264-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 08.11.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
06.11.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
06.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4264-Ա

«06» նոյեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի Հ.1051-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նորքի 5-րդ փողոցի հ. 73/1 հասցեում գտնվող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ. 13092018-01-0232/ և Նորքի 5-րդ փողոցի հ. 73 հասցեում գտնվող հողամասի վարձակալության իրավունքի գրանցման հ. 0049018 վկայականները, ինչպես նաև Վահան Վարդապետյանի և Իվոն Ալիս Շամիրյան-Դուրյանի համատեղ դիմումը` Երևանի քաղաքապետի 2023 թվականի մայիսի 5-ի հ. 1051-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

1. Երևանի քաղաքապետի 2023 թվականի մայիսի 5-ի «Նորքի 5-րդ փողոցի հ. 73 բնակելի տան սպասարկման նպատակով հատկացված 248.25քմ մակերեսով հողամասը երկու առանձին գույքային միավորների բաժանելու, վարձակալության պայմանագիրը լուծելու, 39.25քմ և 209.0քմ մակերեսներով հողամասերի համար նոր վարձակալության պայմանագրեր կնքելու մասին» հ.1051-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Երևանի քաղաքապետի 2002թ. նոյեմբերի 14-ի հ. 2116-Ա որոշման հիման վրա, Նորքի 5-րդ փողոցի հ.73/1 բնակելի տան սպասարկման նպատակով տրամադրված՝ 248.25քմ ընդհանուր մակերեսով հողամասը բաղկացած է երկու առանձին գույքային միավորներից:»:

2. Որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1. Լիազորել Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Միքայել Օհանյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Իվոն Ալիս Շամիրյան-Դուրյանի հետ կնքել վարձակալության պայմանագիր Նորքի 5-րդ փողոցի հ. 73 հասցեում գտնվող 209.0քմ մակերեսով հողատարածքի համար՝ 26.11.2002թ. կնքված հ.1864/ԳԱ հողամասի վարձակալության պայմանագրում նշված ժամկետով, տարեկան վարձավճարը սահմանելով տվյալ հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի մեկ տոկոսի չափով, իսկ Վահան Վարդապետյանի հետ՝ Նորքի 5-րդ փողոցի հ. 73/1 հասցեում գտնվող բնակելի տան սպասարկման նպատակով հատկացված 39.25քմ հողատարածքի համար 26.11.2002թ. կնքված հ.1864/ԳԱ հողամասի վարձակալության պայմանագրում նշված ժամկետով, տարեկան վարձավճարը սահմանելով տվյալ հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի մեկ տոկոսի չափով: Իվոն Ալիս Շամիրյան-Դուրյանի հետ կնքել համաձայնագիր 26.11.2002թ. կնքված հ. 1864/ԳԱ հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին:»:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման մեջ նշված հողամասերի վարձակալության պայմանագրերը և հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիրը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքները` պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի վրա:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան