Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 190-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.12.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.11.2024
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.11.2024
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈԴ

050.0190 Ն. 14.11.24

 

14 նոյեմբերի 2024 թվականի

թիվ 190-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով հստակեցնել ամբողջությամբ սուբսիդավորված պահանջների նկատմամբ կիրառվող ռիսկի կշիռները,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 5-րդ գլուխը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի հավելված 3-ը 7.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 7.3-րդ կետով.

«7.3. Այն դեպքում, երբ պարտապանի նկատմամբ բանկի պահանջը բավարարում է սույն կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերով սահմանված պահանջներին, ապա պարտապանին տրամադրված տվյալ ակտիվի նկատմամբ կարող է կիրառվել սույն հավելվածի 6.5-րդ կետով սահմանված ռիսկի կշիռները․

1) տվյալ պահանջի գծով մարման ենթակա ամբողջ գումարը՝ մայր գումարը և տոկոսագումարը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով սուբսիդավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ ակտիվի գործողության ամբողջ ժամանակահատվածում, և սուբսիդավորման դադարեցման հիմք առկա չէ, իսկ առկայության դեպքում՝ ֆինանսական կազմակերպությունը ներդրել է այնպիսի գործիքակազմ, որը կանխում է տվյալ որոշմամբ սահմանված սուբսիդավորման դադարեցման հիմքերը.

2) տվյալ պահանջի գծով ամբողջական մարումը՝ մայր գումարի և տոկոսագումարի մարումը, իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։»։

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 նոյեմբերի 2024 թվական: