Գլխավոր տեղեկություն
Համար
N 1041-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1041-Ա

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի և ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով 2024 թվականի նոյեմբերի 28-30-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին և Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Ռազմիկ Խումարյանին:

3. Պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Մհեր Գրիգորյանինը և Արման Ղազարյանինը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, և Ռուզաննա Վարդանյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Մնացական Սաֆարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

3) Նարեկ Հովակիմյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

4) Աշոտ Մուրադյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին հատկացված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1041-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ
Մ. Սաֆարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Գ. Արսենյան

- Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Ռ. Խումարյան

- Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ

Ն. Հովակիմյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մուրադյան

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար

Ռ. Վարդանյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
Ա. Ղազարյան

- ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

20.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան