ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1023-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. «Օվերնյ-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը մասնակցելու նպատակով 2024 թվականի նոյեմբերի 20-23-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Լիոն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պարույր Հովհաննիսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Արման Խոջոյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
4. Վաչե Տերտերյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
5. Լևոն Օհաննեսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) հոգաբարձուների խորհրդի նիստով հաստատված հիմնադրամի 2024 թվականին կանխատեսվող եկամուտների և ծախսերի վերաբերյալ նախահաշվի հիման վրա:
6. Ռոբերտ Ղուկասյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմին հատկացված միջոցների հաշվին:
7. Պատվիրակության անդամների՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման գիշերավարձի ծախսերը կատարել՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
8. Պատվիրակության անդամներին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել հնգօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
15.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի 2024 թ. N 1023-Ա որոշման |
ԿԱԶՄ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Պ. Հովհաննիսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (20.11.2024 թ.-23.11.2024 թ.) |
Ա. Խոջոյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (19.11.2024 թ.-22.11.2024 թ.) |
Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (19.11.2024 թ.-22.11.2024 թ.) |
Լ. Օհաննեսյան |
- «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն (18.11.2024 թ.- 22.11.2024 թ.) |
Ռ. Ղուկասյան | - ՀՀ Սյունիքի մարզպետ (19.11.2024 թ.-23.11.2024 թ.) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
15.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|