Գլխավոր տեղեկություն
Համար
N 798-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 798-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 677-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00032803) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 25-ի «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեկեցիկ ապագա» ծրագրի մասին» N 677-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Ավանգարդ շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05019792) 2024 թվականի հոկտեմբերի 18-ին կնքված՝ N 291/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Երևանի Բաղրամյան 18 հասցեում առկա մուտքային և վերելակի հանգույցների շինարարական աշխատանքների իրականացում՝ 28,383,334.08 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի հետ (ՀՎՀՀ` 02510974) 2024 թվականի սեպտեմբերի 18-ին կնքված՝ N 242/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է թատերահամերգային միջոցառման կազմակերպման ծառայությունների մատուցում` 1,560,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00807555) 2024 թվականի հոկտեմբերի 24-ին կնքված՝ N 2024/1024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «ՀԾ-Ձեռնարկություն» համակարգչային ծրագրի սպասարկում` 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան


11.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ