Գլխավոր տեղեկություն
Համար
N 1782-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2027-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 15.11.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2024 թվականի N 1782-Ն

 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 70.1-ին հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին`

1) սույն որոշման հավելվածով սահմանված ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերը հաշվի առնել ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակի գնահատման և որակի բարելավման համար` դրանք ներառելով ջրավազանային կառավարման պլաններում.

2) սույն որոշման հավելվածով սահմանված ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերի թարմացման ժամանակ հաշվի առնել այդ ժամանակահատվածում ջրային ռեսուրսի որակի մոնիթորինգային տվյալների ավելացումը և քիմիական ցուցանիշների կոնցենտրացիաների արժեքները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

15.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1782-Ն որոշման

 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերը և դրանց հիման վրա ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակները։

2. Ստորերկրյա ջրային մարմինների լավ և վատ կարգավիճակները գնահատվում են` հիմնվելով ստորերկրյա ջրերի քիմիական և քանակական ցուցանիշների վրա։

3. Ստորերկրյա ջրային մարմինների լավ և վատ կարգավիճակներն ըստ քիմիական ցուցանիշների որոշվում են` հիմնվելով քիմիական ցուցանիշի կոնցենտրացիայի արժեքի վրա։

4. Ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակը գնահատվում է լավ, եթե ջրի որակի քիմիական ցուցանիշները գնահատվել են լավ, և ստորերկրյա ջրային մարմնի կարգավիճակը գնահատվում է վատ, եթե ջրի որակի քիմիական ցուցանիշներից որևէ մեկը գնահատվել է վատ։

5. Ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակը և որակի նորմերը՝ ըստ քիմիական ցուցանիշների ներկայացված են N 1 աղյուսակում։

Աղյուսակ N 1

 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐԸ՝ ԸՍՏ ՔԻՄԻԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ

 

ՀՀ

Ցուցանիշներ

Ստորերկրյա ջրային մարմինների լավ կարգավիճակ

Ստորերկրյա ջրային մարմինների վատ կարգավիճակ

Չափման միավոր

Ջրի որակի նորմ

1.

Ընդհանուր հանքայնացում

≤1000

>1000

մգ/լ

2.

Տեսակարար

էլեկտրահաղորդականություն

≤1900

>1900

մկՍմ/սմ

3.

pH

≥6.5 ≤9.5

≤6.5 ≥9.5

-

4.

Կոշտություն

≤7

>7

մմոլ/լ

5.

Սուլֆատ իոն

≤190

>190

մգ/լ

6.

Քլորիդ իոն

≤190

>190

մգ/լ

7.

Նատրիում

≤150

>150

մգ/լ

8.

Նիտրատ իոն

≤40

>40

մգ/լ

9.

Նիտրիտ իոն

≤0.4

>0.4

մգ/լ

10.

Ամոնիում իոն

≤0.4

>0.4

մգ/լ

11.

Ֆոսֆատ իոն

≤0.3

>0.3

մգ/լ

12.

Պղինձ

≤0.1

>0.1

մգ/լ

13.

Ցինկ

≤0.1

>0.1

մգ/լ

14.

Քրոմ

≤40

>40

մկգ/լ

15.

Արսեն

≤10

>10

մկգ/լ

16.

Կադմիում

≤4.0

>4.0

մկգ/լ

17.

Կապար

≤7.2

>7.2

մկգ/լ

18.

Նիկել

≤20

>20

մկգ/լ

19.

Ծարիր

≤8.0

>8.0

մկգ/լ

20.

Սելեն

≤15

>15

մկգ/լ

21.

Մոլիբդեն

≤40

>40

մկգ/լ

22.

Բոր

≤1.3

>1.3

մգ/լ

23.

Ֆտորիդ իոն

≤1.3

>1.3

մգ/լ

24.

Ալյումին

≤0.2

>0.2

մգ/լ

25.

Երկաթ

≤0.2

>0.2

մգ/լ

26.

Մանգան

≤0.04

>0.04

մգ/լ

27.

Սնդիկ

≤0.8

>0.8

մկգ/լ

28.

Ցիանիդ իոն

≤0.04

>0.04

մգ/լ

29.

Բենզոլ

≤1.0

>1.0

մկգ/լ

30.

Բենզապիրեն

≤0.01

>0.01

մկգ/լ

31.

Պեստիցիդներ, ընդհանուր

≤0.5

>0.5

մկգ/լ

32.

Ալդրին

≤0.03

>0.03

մկգ/լ

33.

Դիէլդրին

≤0.03

>0.03

մկգ/լ

34.

Հեպտաքլոր

≤0.03

>0.03

մկգ/լ

35.

Հեպտաքլոր էպօքսիդ

≤0.03

>0.03

մկգ/լ

36.

Պոլիցիկլիկ արոմատիկ

ածխաջրածիններ, ընդհանուր

≤0.08

>0.08

մկգ/լ

37.

Եռքլորէթիլեն և երկքլորէթիլեն

≤7.5

>7.5

մկգ/լ

38.

1,2-երկքլոր էթան

≤2.25

>2.25

մկգ/լ

39.

Եռհալոմեթաններ, ընդհանուր (գումարային քլորոֆորմ, բրոմոֆորմ, երկբրոմքլորմեթան և բրոմերկքլորմեթան)

≤75

>75

մկգ/լ

40.

Հալոքացախաթթուներ

≤45

>45

մկգ/լ

41.

Էպիքլորոհիդրին

≤0.08

>0.08

մկգ/լ

42.

Ածխաջրածնային ինդեքս

≤75

>75

մկգ/լ

43.

Քլորիտ իոն

≤0.2

>0.2

մգ/լ

44.

Քլորատ իոն

≤0.2

>0.2

մգ/լ

45.

Բրոմատ իոն

≤0.01

>0.01

մգ/լ

 

6. Ստորերկրյա ջրային մարմինների լավ և վատ կարգավիճակներն ըստ քանակական ցուցանիշների սահմանվում են՝ հիմնվելով ջրավազանային կառավարման պլաններով սահմանված ջրային մարմինների օգտագործելի ջրային ռեսուրսի ծավալի վրա։

7. Ստորերկրյա ջրային մարմնի կարգավիճակը գնահատվում է լավ, եթե միջին տարեկան ջրառի ծավալը (մլն.մ3/տարի) չի գերազանցում ջրային մարմնի օգտագործելի ջրային ռեսուրսի ծավալի 95 տոկոսը։

8. Ստորերկրյա ջրային մարմնի կարգավիճակը գնահատվում է վատ, եթե միջին տարեկան ջրառի ծավալը (մլն.մ3/տարի) գերազանցում է ջրային մարմնի օգտագործելի ջրային ռեսուրսի ծավալի 95 տոկոսը։

9. Ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակի գնահատումն իրականացվում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից՝ հիմնվելով ստորերկրյա ջրերի քիմիական, քանակական ցուցանիշների և մոնիթորինգային տվյալների վիճակագրական վերլուծության վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

15.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 նոյեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան