ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 2024 թվականի N 1773-Լ
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-937-07.10.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
08.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-937-07.10.2024-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ՝ փաթեթ) վերաբերյալ հայտնում է հետևյալը.
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.
1) նախագծի վերնագրից անհրաժեշտ է հանել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը.
2) նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք՝
ա․ «31-րդ մասով» բառը փոխարինել «31-րդ և 32-րդ կետերով» բառերով,
բ․ լրացվող կետերը համարակալել և շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«31) էներգետիկ ըմպելիքներ՝ ալկոհոլային կամ ոչ ալկոհոլային տոնուսը բարձրացնող ըմպելիքներ, որոնցում կոֆեինի ընդհանուր քանակը գերազանցում է 150 մգ/լ-ը և որոնք պարունակում են մեկ կամ ավելի տոնուսը բարձրացնող նյութ կամ հանքային նյութեր կամ դյուրամարս ածխաջրեր կամ վիտամիններ կամ վիտամինանման նյութեր կամ էներգետիկ նյութափոխանակության հիմնանյութեր (սուբստրատներ) կամ խթանիչներ, այդ թվում` բուսական ծագման նյութեր (բաղադրիչներ), բացառությամբ թեյի, սուրճի.
32) ավտոմատ ինքնասպասարկող սարք՝ առևտրային գործառնությունների իրականացման համար նախատեսված էլեկտրոնային ծրագրատեխնիկական սարք, որն ապահովում է առևտրի իրականացումը կամ ծառայությունների մատուցումը առանց աշխատակցի անմիջական միջամտության:»։
Առաջարկվող խմբագրությամբ առավել հստակեցվում է «էներգետիկ ըմպելիքների» հասկացությունը, իսկ 32-րդ կետով լրացվող «ավտոմատ ինքնասպասարկող սարք» հասկացության վերաբերյալ հայտնում ենք, որ նախագծով նախատեսվում է արգելք սահմանել ավտոմատ սարքավորումներով և տեխնիկական այլ միջոցներով ալկոհոլային խմիչքների և էներգետիկ ըմպելիքների վաճառքի համար, մինչդեռ գործող օրենքով ոչ ավտոմատ սարքավորումներով և ոչ էլ այլ տեխնիկական միջոցներով վաճառքի վերաբերյալ առանձին կարգավորումներ նախատեսված չեն: Ներկայումս Երևանի քաղաքապետարանի կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որոնցով նախատեսվում է փոփոխություններ կատարել նաև oրենքում՝ առանձին կարգավորելով համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կարգը, պայմանները, սահմանափակումները, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների թույլատրվող տեսակները.
3) նախագծի 2-րդ հոդվածում՝
ա․ 1-ին կետում «ավելացնել» բառը փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը,
բ. 2-րդ կետով լրացվող նոր 16․2-րդ մասում «ավտոմատ սարքավորումներով» բառերը փոխարինել «ավտոմատ ինքնասպասարկող սարքերով» բառերով,
գ․ նույն հոդվածում անհրաժեշտ է ապահովել հերթական համարակալում՝ նկատի ունենալով 2-րդ կետի կրկնակի առկայությունը,
դ․ նույն հոդվածի 3-րդ կետով լրացվող նոր 26-րդ մասի համաձայն՝ «26. Վաճառքի ցուցադրված էներգետիկ ըմպելիքները պետք է ապահովված լինեն առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով)՝ «Էներգետիկ ըմպելիք» նշումով և պարունակեն «Խորհուրդ չի տրվում օգտագործել մինչև 18 տարեկան երեխաներին, հղիության և կրծքով կերակրելու ժամանակ, ինչպես նաև նյարդային բարձր գրգռվածությունից, անքնությունից, զարկերակային բարձր ճնշումից տառապող անձանց» ընթեռնելի գրառում և լինեն տեղադրված տեսանելի վայրում:»:
Սույն նշումից կարող է տարընկալում առաջանալ այն մասին, թե արդյո՞ք համապատասխան ընթեռնելի գրառումը վերաբերում է դարակաշարին, թե պետք է փակցված լինի ըմպելիքների վրա, հետևապես առաջարկում ենք հետևյալ ձևակերպումը.
«26. Վաճառքի ցուցադրված էներգետիկ ըմպելիքները պետք է ապահովված լինեն առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով)՝ «Էներգետիկ ըմպելիք» նշումով: Դարակաշարը (հատվածը) պետք է ունենա «Խորհուրդ չի տրվում օգտագործել մինչև 18 տարեկան երեխաներին, հղիության և կրծքով կերակրելու ժամանակ, ինչպես նաև նյարդային բարձր գրգռվածությունից, անքնությունից, զարկերակային բարձր ճնշումից տառապող անձանց» ընթեռնելի և տեսանելի վայրում տեղադրված գրառում:»։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.
Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետում «չորրորդ պարբերության» բառերը անհրաժեշտ է փոխարինել «երկրորդ մասում» բառերով՝ ինկորպորացիայի արդյունքում խնդիրներից խուսափելու նպատակով։
Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետով լրացվող 47-րդ մասում «(հատվածով)» բառից հետո «և» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով:
Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետով լրացվող 47-ով նախատեսվող 158-րդ հոդվածի 47-րդ մասով նախատեսված իրավախախտումների գործերի քննությունն առաջարկում ենք վերապահել տեղական ինքնակառավարման մարմիններին:
«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ․
1) նախագծի վերնագրից հանել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը.
2) նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետի «դ» կետում նույն մասի «ը» կետին կատարած հղումն անհրաժեշտ է վերանայել՝ նկատի ունենալով, որ լրացվող 1.1-ին մասը չունի «ը» կետ։
Հաշվի առնելով վերոգրյալն առաջարկում ենք 1.1-ին մասը լրացնել «ը» կետով հետևյալ բովանդակությամբ.
«ը) այն գովազդը, որի ժամանակ չի նշվում` «արգելվում է օգտագործել մինչև 18 տարեկան երեխաներին, խորհուրդ չի տրվում հղիության և կրծքով կերակրելու ժամանակ, ինչպես նաև նյարդային բարձր գրգռվածությամբ, անքնությամբ, զարկերակային բարձր ճնշմամբ տառապող անձանց: Այդ տեղեկատվությունը պետք է լինի հստակ և ընթեռնելի:»:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.
Նախագծի 1-ին հոդվածում առաջարկվում է «57-րդ հոդվածում 8-րդ մասի» բառերը փոխարինել «14-րդ հոդվածի 5-րդ և 57-րդ հոդվածի 8-րդ մասերում» բառերով և, ըստ այդմ, վերնագրի «ԼՐԱՑՈՒՄ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով։
«Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չունի։
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|