Գլխավոր տեղեկություն
Համար
N 781-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 781-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Էներգովեստ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01014432) և «Արտկոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00403814) հետ 2024 թվականի հոկտեմբերի 9-ին կնքված՝ եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Էներգովեստ» ՍՊԸ-ի կողմից «Թումո տուփ» կենտրոնների հոսանքի մոնտաժման աշխատանքների իրականացում՝ 6,384,100.80 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և «Արտկոն» ՓԲԸ-ի կողմից նշված աշխատանքներին աջակցման ծառայությունների մատուցում՝ 240,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ար-Մոբիլ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 01529671) հետ 2023 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի նոյեմբերի 11-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Դսեղի «Թումո տուփ»-ի համար ահազանգման միջոցով պահպանության ծառայությունների մատուցում՝ ամսական 42,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


08.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ