Գլխավոր տեղեկություն
Համար
N 774-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 774-Ա

 

ՎԻԿՏՈՐՅԱ ԱՅԴԻՆՅԱՆԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածով՝

1. Թույլատրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Վիկտորյա Այդինյանին մասնակցելու 2024 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2025 թվականի հուլիսի 15-ը ներառյալ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Օքսֆորդի համալսարանի Բլավատնիկի կառավարման դպրոցում հանրային կառավարման մագիստրոսական ծրագրին՝ առանց աշխատավարձի պահպանման:

2. Ընդունել ի գիտություն, որ վերապատրաստման մասնակցության հետ կապված ծախսերը փոխհատուցվելու են «Չիվնինգ» կրթաթոշակի միջոցներով:

3. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականին՝ աշխատանքի ներկայանալուց հետո տասնօրյա ժամկետում Վարչապետի աշխատակազմ ներկայացնել ուսումնասիրված նյութի և հետագա աշխատանքային գործունեության ընթացքում դրա կիրառելիության վերաբերյալ հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան


07.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ