Գլխավոր տեղեկություն
Համար
N 717-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.10.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 717-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 350-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Վիվա» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 00167517) կողմից «Շտիգեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01574905) 2024 թվականի հունիսի 25-ին կնքված՝ N 25062024/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պատվիրատուի մատնանշված հասցեներով արևային ջրատաքացուցիչների՝ իրենց բաղադրիչ մասերով և պատկանելիքներով (առկայության դեպքում), մատակարարման, տեղադրման և շահագործման հանձնման աշխատանքների իրականացում՝ 35,583,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի մայիսի 17-ի «Վիվա» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Արևային ջրատաքացուցիչ սարքերի տրամադրում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար» ծրագրի մասին» N 350-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


16.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ