Գլխավոր տեղեկություն
Համար
N 766-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 766-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 157-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 1-ի «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի թողունակության մեծացում» ծրագրի մասին» N 157-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) հավելվածի 9-րդ կետում «600.000.000» թիվը փոխարինել «550,000,000» թվով, իսկ «180.000.000» թիվը՝ «230,000,000» թվով.

2) հավելվածի 10-րդ կետում «Շինարարական աշխատանքների մասով ծառայությունների մատուցման պայմանագիր - 565,000,000 դրամ» բառերը փոխարինել «Շինարարական և թողունակության մեծացմանն ուղղված այլ աշխատանքների մասով ծառայությունների ձեռքբերում - 515,000,000 դրամ» բառերով, իսկ «Կահույքի ձեռքբերում - 50,000,000 դրամ» բառերը՝ «Գույքի և այլ սարքավորումների ձեռքբերում - 100,000,000 դրամ» բառերով:

2. Սահմանել, որ «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 00904586) կողմից «Էլեվեյթոր իմփորթ ընդ սերվիզ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00522004) 2024 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված՝ N EIS-23092024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերելակի մատակարարման, տեղադրման, կարգավորման, տեխնիկական փորձաքննության և երկու տարի անվճար սպասարկման աշխատանքների իրականացում` 9,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 1-ի N 157-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


01.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ