ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4126-Ա |
«28» հոկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, Ե.ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.2/5 ՀԱՍՑԵԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համայնքային սեփականություն հանդիսացող, Ե.Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի հ.2/5 հասցեին կից՝ 319.341քմ մակերեսով հողամասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածի համաձայն՝ գտնվում է տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 6-րդ գոտում:
Քննարկվող հողամասի ծածկագրերն են /01-009-090-155, 01-009-090-159, 01-009-090-160, Երևան քաղաքի ավագանու 25.06.2024թ. հ.171-Ն որոշում, տող՝ 17, 18, 19/:
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի պայմանական նշաններով՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ, 59-րդ հոդվածներով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 25.10.2024թ. Ն/63008-24 եզրակացությունը.
1. Սահմանել, որ համայնքային սեփականություն հանդիսացող, Ե.Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի հ.2/5 հասցեին հարող տարածքում գտնվող՝ 319.341քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասին տրամադրել «Գ.Հովսեփյան փողոց, հ.62/15» հասցեն:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.11.2024, N 4295-Ա | 12.11.2024, N 4126-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|