Գլխավոր տեղեկություն
Համար
N 603
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.05.1997-20.08.1998)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.11.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.11.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 նոյեմբերի 1996 թվականի N 603

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 403 ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին» N 403 որոշման 6-րդ կետի համաձայն`

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների առանձին աշխատողների աշխատավարձերին հավելումներ` համաձայն հավելվածի:

2. (կետն ուժը կորցրել է 04.04.97 N 124)

3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, պետական կառավարման մյուս հանրապետական մարմիններին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով, հաստատել`

ա) բյուջետային հիմնարկների` ըստ վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները.

բ) բյուջետային հիմնարկների աշխատողների` ըստ որակավորման տարակարգերի և կարգերի տարբերակման չափանիշները:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ծովի մակերևույթից 2000-3000 մետր բարձրության և 3000 մետր ու ավելի բարձրության վրա գտնվող բնակավայրերի ցանկը:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» N 367 որոշման 1-ին, 3-րդ կետերն ու հավելվածը և 1996 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին» N 403 որոշման 12-րդ կետը:
 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 Թ.
ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 603 ՈՐՈՇՄԱՆ

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԸ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԱՐԲԵՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ

 

1. Բարձրլեռնային վայրերում աշխատելու համար աշխատողների աշխատավարձերին սահմանվում է հավելում` նրանց համապատասխան պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի նկատմամբ, հետևյալ չափերով`

ա) ծովի մակերևույթից 2000-ից մինչև 3000 մետր բարձրության վրա գտնվող վայրերի համար` 20 %,

բ) ծովի մակերևույթից 3000 մետր և ավելի բարձրության վրա գտնվող վայրերի, ինչպես նաև բարձրադիր լեռնային դժվարամատչելի օդերևութաբանական կայանի աշխատողների համար` մինչև 30 %:

3. Աշխատանքի վնասակար և ծանր պայմաններ ունեցող աշխատանքում զբաղված աշխատողների աշխատավարձերին սահմանվում է հավելում` նրանց համապատասխան պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 4-12 %-ի չափով, իսկ առավել վնասակար և առավել ծանր պայմաններ ունեցող աշխատանքում զբաղվածների աշխատավարձերին` 16-24 %-ի չափով:

4. Ստորգետնյա աշխատապայմաններում աշխատելու համար աշխատողների աշխատավարձերին սահմանվում է հավելում` նրանց համապատասխան պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 15 %-ի չափով:

5. Զառամյալների և հաշմանդամների գիշերօթիկ տների, մանկատների և մանկական տների, միայնակ քաղաքացիներին տներում սպասարկող բաժանմունքների աշխատողների աշխատավարձերին սահմանվում է հավելում` նրանց համապատասխան պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 50 %-ի չափով:

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ

 

1. Հանրապետական հիվանդանոցների, շտապ բուժօգնության հիվանդանոցների, հիգիենիկ և հակահամաճարակային հանրապետական հիմնարկների ղեկավարների աշխատավարձերին սահմանվում է հավելում` նրանց համապատասխան վարձատրության խմբի պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 10 %-ի չափով:

2. Մինչև 6 բժշկական հաստիքային միավոր ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների բժիշկ-ղեկավարների աշխատավարձերին սահմանվում է հավելում` համապատասխան մասնագիտության և որակավորման տարակարգով բժիշկների պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 10 %-ի, իսկ 6-ից ավելի բժշկական հաստիքային միավոր ունեցող ստորաբաժանումների բժիշկ-ղեկավարներին` 15 %-ի չափով:

3. Բժշկաաշխատանքային փորձաքննական, բուժաթռիչքային և բուժախորհրդական հանձնաժողովների նախագահներ համարվող բժիշկների, շտապ բուժօգնության կայանների և լեռնափրկարարական ավագ բժիշկների աշխատավարձերին սահմանվում է հավելում` համապատասխան մասնագիտության և որակավորման տարակարգով բժիշկների պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 20 %-ի չափով:

4. Կաբինետի վարիչ բժիշկների աշխատավարձերին սահմանվում է հավելում` համապատասխան մասնագիտության և որակավորման տարակարգով բժիշկների պաշտոնային դրույքաչափերի ներքին սահմանի 10 %-ի չափով:

5. Բուժամանկաբարձական կետերի վարիչների աշխատավարձերին սահմանվում է հավելում` համապատասխան մասնագետների պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 15 %-ի չափով:

6. Ավագ բուժակի, ավագ մանկաբարձի, ավագ բուժքրոջ աշխատավարձերին սահմանվում է հավելում` համապատասխան մասնագիտության և որակավորման տարակարգ ունեցող բուժակի, մանկաբարձի, բուժքրոջ պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 10 %-ի չափով:

7. Տուբերկուլոզային (հակատուբերկուլոզային) բուժ-կանխարգելիչ հիմնարկների, առողջարանների, կաբինետների, պոլիկլինիկաների ֆլյուրոգրաֆիկ կաբինետների և համանման այլ ստորաբաժանումների բուժաշխատողների աշխատավարձերին սահմանվում է հավելում` համապատասխան մասնագետների պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 50 %-ի, իսկ սպասարկող և այլ անձնակազմի աշխատավարձերին` 40 %-ի չափով:

8. Անհետաձգելի շտապ բուժօգնության և կանչերի մեկնող բրիգադների անդամների աշխատավարձերին սահմանվում է հավելում` համապատասխան որակավորման տարակարգ ունեցող մասնագետների պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 30 %-ի չափով:

9. Վնասակար և ծանր աշխատապայմաններում աշխատող առողջապահական հիմնարկների աշխատողների աշխատավարձերին սահմանվում է հավելում` համապատասխան մասնագետների պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 20-100 %-ի չափով` ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված կարգի:

10. Պոլիկլինիկաների և պոլիկլինիկական բաժանմունքների տեղամասային բժիշկ-թերապևտների, բժիշկ-մանկաբուժների և նրանց բուժքույրերի աշխատավարձերին սահմանվում է հավելում` նրանց պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 20 %-ի չափով` մինչև 3 տարվա անընդմեջ ստաժի համար, 40 %-ի չափով` 3-5 տարվա ստաժի համար և 60 %-ի չափով` 5 տարուց ավելի ստաժի համար:

ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ

1. Ընդհանուր տիպի գիշերօթիկ նախադպրոցական հիմնարկների և հանրակրթական գիշերօթիկ դպրոցների (ուսումնարանների) ղեկավարների, մյուս վարչական և մանկավարժական աշխատողների աշխատավարձերին սահմանվում է հավելում` նրանց համապատասխան վարձատրության խմբի կամ որակավորման տարակարգի պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 10 %-ի չափով:

Հատուկ տիպի նախադպրոցական հիմնարկների, օժանդակ և հատուկ գիշերօթիկ դպրոցների (ուսումնարանների), մանկատների, անչափահասների ընդունիչ-բաշխիչների, ուղղիչ-աշխատանքային հիմնարկներին կից դպրոցների (ուսումնարանների) ղեկավարների, մյուս վարչական և մանկավարժական աշխատողների աշխատավարձերին սահմանվում է հավելում` նրանց համապատասխան վարձատրության խմբի կամ որակավորման տարակարգի պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 15 %-ի չափով:

2. Միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում քոլեջների) ղեկավար, դասախոսական և մանկավարժական աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են բուհերի համապատասխան աշխատողների համար սահմանված պաշտոնային դրույքաչափերից 10 %-ով պակաս:

3. Կրթադաստիարակչական հիմնարկների մանկավարժական աշխատողների նախկին «ԽՍՀՄ ժողովրդական ուսուցիչ» և ՀՀ Կառավարության կողմից տրված «Վաստակավոր ուսուցիչ», «Վաստակավոր բժիշկ», «Արվեստի վաստակավոր աշխատող», «Արվեստի վաստակավոր գործիչ», «Սպորտի վաստակավոր վարպետ», «Սպորտի վաստակավոր մարզիչ», «Պրոֆտեխկրթության վաստակավոր վարպետ» կոչումները հավասարեցվում են ուսուցիչների որակավորման 1-ին տարակարգին:

4. Մանկավարժական աշխատողների առանձին աշխատանքների համար սահմանվում են լրացուցիչ վարձատրություններ` հետևյալ չափերով.

դասղեկության համար` համապատասխան որակավորման տարակարգ ունեցող ուսուցիչների պաշտոնային դրույքաչափերի ներքին սահմանի 20 %-ի չափով.

գրավոր աշխատանքների ստուգման համար` համապատասխան որակավորման տարակարգ ունեցող ուսուցիչների պաշտոնային դրույքաչափերի ներքին սահմանի 10 %-ի չափով.

հաշվողական տեխնիկայի սպասարկման համար` համապատասխան որակավորման տարակարգ ունեցող ուսուցիչների պաշտոնային դրույքաչափերի ներքին սահմանի 10 %-ի չափով.

կաբինետի, լաբորատորիայի վարիչության համար` համապատասխան որակավորման տարակարգ ունեցող ուսուցիչների պաշտոնային դրույքաչափերի ներքին սահմանի 10 %-ի չափով.

առարկայական մեթոդմիավորման, ցիկլային աշխատանքների ղեկավարման համար` համապատասխան որակավորման տարակարգ ունեցող ուսուցիչների պաշտոնային դրույքաչափերի ներքին սահմանի 10 %-ի չափով.

հանրակրթական դպրոցի ուսումնական արհեստանոցի վարիչի պարտականությունները կատարելու համար` համապատասխան որակավորման տարակարգ ունեցող ուսուցիչների պաշտոնային դրույքաչափերի ներքին սահմանի 10 %-ի չափով:

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ

 

1. Օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցների ղեկավարների աշխատավարձերին սահմանվում է հավելում` նրանց համապատասխան վարձատրության խմբի պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 10 %-ի, իսկ բարձրագույն վարպետության մարզադպրոցների ղեկավարներինը` 15 %-ի չափով:

Հանրապետական և կենտրոնական պետական հիմնարկների ղեկավարների աշխատավարձերին սահմանվում է հավելում` նրանց համապատասխան վարձատրության խմբի պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 10 %-ի, հանրապետական օլիմպիական մարզադպրոցների ղեկավարներինը` 20 %-ի, հանրապետական բարձրագույն վարպետության մարզադպրոցների և օլիմպիական հերթափոխի ուսումնարանների ղեկավարներինը` 25 %-ի չափով:

2. Օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցներում, մասնագիտացված մանկապատանեկան մարզատեխնիկական մարզադպրոցներում, օլիմպիական հերթափոխի ուսումնարաններում, բարձրագույն վարպետության մարզադպրոցներում և մանկապատանեկան (մարզա-տեխնիկական) մարզադպրոցների մարզական կատարելագործման ու բարձրագույն մարզական վարպետության խմբերում աշխատող սպորտի ավագ մարզիչ-մանկավարժների, մարզիչ-մանկավարժների աշխատավարձերին սահմանվում է հավելում` համապատասխան մասնագետների պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 10 %-ի չափով:

3. Օլիմպիական խաղերի չեմպիոնների համար սահմանվում է հավելում` 7000 դրամի չափով, օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիրների, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների համար` 4300 դրամի, իսկ օլիմպիական խաղերի 3-րդ մրցանակակիրների համար` 4000 դրամի չափով, անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից:

Օլիմպիական խաղերի չեմպիոնների մարզիչների համար սահմանվում է հավելում` 2500 դրամի չափով` նրանց սաների չեմպիոն դառնալու օրվանից 4 տարի ժամկետով:

Աշխարհի, Եվրոպայի չեմպիոնների և օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիրների մարզիչների համար սահմանվում է հավելում` 1700 դրամի, իսկ օլիմպիական խաղերի 3-րդ մրցանակակիրների մարզիչների համար` 1500 դրամի չափով`

աշխարհի, Եվրոպայի չեմպիոնների մարզիչներին` նրանց սաների չեմպիոն դառնալու օրվանից 2 տարի ժամկետով.

օլիմպիական խաղերի 2-րդ և 3-րդ մրցանակակիրների մարզիչներին` նրանց սաների մրցանակակիր դառնալու օրվանից 4 տարի ժամկետով:

4. Նախկին ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչների աշխատավարձերին սահմանվում է հավելում` նրանց պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 15 %-ի, իսկ սպորտի վարպետի, միջազգային կարգի սպորտի վարպետի, շախմատի գծով միջազգային վարպետի, գրոսմայստերի կոչում ունեցող, մասնագիտությամբ աշխատող մասնագետների համար` նրանց պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 10 %-ի չափով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կենտրոնական ապարատի աշխատողների քաղաքացիական ավիացիայում երկարամյա և անընդմեջ աշխատանքային ստաժի համար սահմանվում են հավելումներ` համապատասխան պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի նկատմամբ հետևյալ տոկոսաչափերով`

 

3-ից 5 տարի

5-ից 10 տարի

10-ից 15 տարի

15 տարուց բարձր

-5 %-ի
-10 %-ի
-15 %-ի
- 20 %-ի չափով:

 

 

 

 

 

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կենտրոնական ապարատի թռիչքային կազմի մասնագետների որակավորման կարգի համար սահմանվում են հավելումներ` համապատասխան պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի նկատմամբ հետևյալ տոկոսաչափերով`

որակավորման առաջին կարգի համար - 40 %-ի

որակավորման երկրորդ կարգի համար - 25 %-ի չափով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական աստիճան ունեցող աշխատողների աշխատավարձերին սահմանվում է հավելում` համապատասխան պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի 20 %-ի չափով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԻԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎԱԾ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ

 

1. (կետն ուժը կորցրել է 04.04.97 N 124)

2. Հայաստանի Հանրապետության դատախազության, արդարադատության նախարարության, դատարանների, պետական նոտարիատի դասային կոչումներ ունեցող աշխատողներին աշխատանքային ստաժի համար սահմանվում են հավելումներ` համապատասխան պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի նկատմամբ հետևյալ տոկոսաչափերով`

 

5-ից 10 տարի

10-ից 15 տարի

15-ից 20 տարի

20-ից 25 տարի

25 տարուց բարձր

- 5 %-ի
- 10 %-ի
- 15 %-ի
- 20 %-ի
- 20 %-ի և 25 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` 1 %-ի չափով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ

 

1. (կետն ուժը կորցրել է 04.04.97 N 124)

2. Որակավորման դաս ունեցող դատավորներին աշխատանքային ստաժի համար սահմանվում են հավելումներ` համապատասխան պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի նկատմամբ հետևյալ տոկոսաչափերով`

 

5-ից 10 տարի

10-ից 15 տարի

15-ից 20 տարի

20-ից 25 տարի

25 տարուց բարձր

- 5 %-ի
- 10 %-ի
- 15 %-ի
- 20 %-ի
- 20 %-ի և 25 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` 1 %-ի չափով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎԱԾ ԴԱՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ

 

1. (կետն ուժը կորցրել է 04.04.97 N 124)

2. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության դասային և հատուկ կոչումներ ունեցող աշխատողներին հարկային մարմիններում աշխատելու ընթացքում աշխատանքային ստաժի համար սահմանվում են հավելումներ` համապատասխան պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի նկատմամբ հետևյալ տոկոսաչափերով`

 

5-ից 10 տարի

10-ից 15 տարի

15-ից 20 տարի

20-ից 25 տարի

25 տարուց բարձր

- 5 %-ի
- 10 %-ի
- 15 %-ի
- 20 %-ի
- 20 %-ի և 25 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` 1 %-ի չափով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎԱԾ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ

 

1. (կետն ուժը կորցրել է 04.04.97 N 124)

2. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների հատուկ կոչումներ ունեցող աշխատողներին մաքսային մարմիններում աշխատելու ընթացքում աշխատանքային ստաժի համար սահմանվում են հավելումներ` համապատասխան պաշտոնային դրույքաչափի ներքին սահմանի նկատմամբ հետևյալ տոկոսաչափերով`

 

5-ից 10 տարի

10-ից 15 տարի

15-ից 20 տարի

20-ից 25 տարի

25 տարուց բարձր

- 5 %-ի
- 10 %-ի
- 15 %-ի
- 20 %-ի
- 20 %-ի և 25 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` 1 %-ի չափով:

 

Ծանոթագրություն.

1. Հայաստանի Հանրապետության դատախազության, արդարադատության նախարարության դատարանների, պետական նոտարիատի դասային կոչումներ ունեցող աշխատողներին, որակավորման դաս ունեցող դատավորներին աշխատանքային ստաժին տրվող հավելումների սահմանման համար հիմք հանդիսացող աշխատանքային ստաժում ընդգրկվում է`

ա) այն աշխատանքը կամ ծառայությունը, որի կապակցությամբ աշխատողը կրել է զինվորական, հատուկ կամ դասային կոչում կամ որակավորման դաս,

բ) իրավաբանական մասնագիտությամբ ցանկացած այլ աշխատանք:

2. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության դասային և հատուկ կոչումներ ունեցող, մաքսային մարմինների հատուկ կոչումներ ունեցող աշխատողներին աշխատանքային ստաժին տրվող հավելումների սահմանման համար հիմք հանդիսացող աշխատանքային ստաժում ընդգրկվում է այն աշխատանքը կամ ծառայությունը, որի կապակցությամբ աշխատողը կրել է զինվորական, հատուկ կամ դասային կոչում, կամ որակավորման դաս:

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԱԺԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ

 

1. (կետն ուժը կորցրել է 04.04.97 N 124)

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 Թ.
հուլիսի 8-Ի N 403 ՈՐՈՇՄԱՆ

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 (հավելվածն ուժը կորցրել է 04.04.97 N 124)