Գլխավոր տեղեկություն
Համար
N 1712-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 31.10.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հոկտեմբերի 2024 թվականի N 1712-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 23-ի «Դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ հիգիենայի պարագաների չափաբաժինները, հանդերձանքի, անկողնային պարագաների չափաբաժինները և դրանց օգտագործման ժամկետները, սննդամթերքի միջին և մեկը մյուսով փոխարինելու չափաբաժինները սահմանելու մասին» N 245-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի աղյուսակի «Հանդերձանք» վերտառությամբ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«
 

Հանդերձանք

     

1.

Տղամարդու կիսաբամբակյա երկարաթև պոլո շապիկ

հատ

2

1 տարի

2.

Տղամարդու կիսաբամբակյա կարճաթև պոլո շապիկ

հատ

2

1 տարի

3.

Տղամարդու տաբատ՝ սարժայից

հատ

2

1 տարի

4.

Տղամարդու սլիփոն կոշիկ՝ կտորից

զույգ

1

1 տարի

5.

Տղամարդու կաշվե ձմեռային կոշիկ

զույգ

1

2 տարի

6.

Տղամարդու ձմեռային ձեռնոց

զույգ

1

2 տարի

7.

Տղամարդու կեպի՝ կտորից

հատ

1

1 տարի

8.

Տղամարդու բաճկոն սարժայից՝ թաքնված գլխանոցով

հատ

1

2 տարի

9.

Տղամարդու բամբակյա կամ կիսաբամբակյա ներքնազգեստ շապիկ

հատ

6

1 տարի

10.

Տղամարդու բամբակյա կամ կիսաբամբակյա ներքնազգեստ վարտիք

հատ

6

1 տարի

11.

Տղամարդու բամբակյա կամ կիսաբամբակյա գուլպա

զույգ

6

1 տարի

12.

Կանացի կիսաբամբակյա երկարաթև պոլո շապիկ

հատ

2

1 տարի

13.

Կանացի կիսաբամբակյա կարճաթև պոլո շապիկ

հատ

2

1 տարի

14.

Կանացի տաբատ՝ սարժայից

հատ

2

1 տարի

15.

Կանացի սլիփոն կոշիկ՝ կտորից

զույգ

1

1 տարի

16.

Կանացի կաշվե ձմեռային կոշիկ՝ առանց կրունկ

զույգ

1

2 տարի

17.

Կանացի ձմեռային ձեռնոց

զույգ

1

2 տարի

18.

Կանացի կեպի՝ կտորից

հատ

1

1 տարի

19.

Կանացի բաճկոն սարժայից՝ թաքնված գլխանոցով

հատ

1

2 տարի

20.

Կնոջ շապիկ

հատ

4

1 տարի

21.

Կրծկալ, ներքնազգեստ

հատ

4

1 տարի

22.

Կնոջ բամբակյա կամ կիսաբամբակյա վարտիք

հատ

6

1 տարի

23.

Կնոջ բամբակյա կամ կիսաբամբակյա գուլպա

զույգ

3

1 տարի

24.

Կնոջ բամբակյա կամ կիսաբամբակյա զուգագուլպա

զույգ

4

1 տարի

25.

Հողաթափ կամ մաշիկ

զույգ

1

1 տարի

26.

Մանկական հագուստ՝ 1-3 տարեկան երեխաների առկայության դեպքում

լրակազմ

6

1 տարի

».

 

2) որոշման N 1 հավելվածի աղյուսակի «Հիգիենիկ պարագաներ» վերտառությամբ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«
 

Հիգիենիկ պարագաներ

     

1.

Հիգիենիկ փաթեթ հետևյալ պարագաներից՝

հավաքածու

1

շաբաթական

1.1.

Օճառ` ձեռքի

գրամ

40

շաբաթական

1.2.

Լոգանքի գել

միլիլիտր

20

շաբաթական

1.3.

Շամպուն

միլիլիտր

20

շաբաթական

1.4.

Մեկանգամյա օգտագործման երկսայրանի ածելի

հատ

1

շաբաթական

1.5.

Սափրվելու մածուկ

միլիլիտր

10

շաբաթական

1.6.

Ատամի մածուկ

միլիլիտր

6

շաբաթական

1.7.

Ատամի խոզանակ

հատ

1

շաբաթական

1.8.

Զուգարանի թուղթ

հատ

1

շաբաթական

2.

Լվացքի փոշի (1 կգ լվացքի հաշվարկով)

գրամ

100

ամսական

3.

Կանացի հիգիենայի միջոցներ

հատ

10

ամսական

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


31.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հոկտեմբերի 2024 թվական: