ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՐՑԱՊՆԴՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի պետական վարչության կողմից գործադիր իշխանությունների որոշումներով հանրապետությունում սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքի լուսաբանման մասին հարցապնդումը:
2. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի պետական վարչությանը մեկ շաբաթյա ժամկետում պատասխանել վերոհիշյալ հանձնաժողովի հարցապնդմանը:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|