Գլխավոր տեղեկություն
Համար
Հ.Ն.-0585-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992/7(1011) հոդ.157, 15 ապրիլի 1992
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.04.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.04.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1992 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Վերադարձնել 1992 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի նախագիծը և համաձայնվել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկրորդ եռամսյակում կշարունակի բյուջեի կատարումը նախորդ եռամսյակի նորմատիվների սահմաններում:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

- մինչև 1992 թվականի մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել հանրապետության ֆինանսական ճգնաժամի հաղթահարման համալիր ծրագիր.

- մինչև 1992 թվականի ապրիլի 25-ը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել Հայաստանի Հանրապետության 1992 թվականի կապիտալ շինարարության ծրագիրը և այդ բնագավառում նախատեսվող կապիտալ ներդրումների հիմնավորումը.

-  մինչև 1992 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել 1992 թվականի երկրորդ կիսամյակի պետական բյուջեի նախագիծը.

- ներկայացնել առաջարկություններ կառավարման համակարգի ապարատի կատարելագործման և ծախսերի կրճատման ուղղությամբ:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովներին ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված համապատասխան փաստաթղթերը և իրենց ոլորտի հարցերի վերաբերյալ տալ եզրակացություններ և առաջարկություններ:

 

Հայաստանի Հանրապետության

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


7 ապրիլի 1992 թվականի,
քաղ. Երևան
Հ.Ն.-0585-1