Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 35-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.10.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.10.2024
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.10.2024
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

«21» հոկտեմբեր 2024 թ. 

թիվ 35-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 13-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2020 թվականի փետրվարի 27-ի ««Նոտարական գործունեության մասին» Ձև 1-ՆՈՏԱՐ (եռամսյակային) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի թիվ 172-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 13-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2024 թվականի

հոկտեմբերի 21-ի թիվ 35-Ն որոշման

 

 

«Հավելված

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2020 թվականի փետրվարի 27-ի

թիվ 13-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23753

Բաժին 1. Նոտարական գործունեության հիմնական ցուցանիշները

 

Նոտարական գործողության տեսակը

Տողի ծածկա-գիրը

Գործողու-թյունների

քանակը, միավոր

Գանձված պետական տուրքը,

դրամ

Ա

Բ

1

2

Ընդամենը, այդ թվում՝

100

   

անշարժ գույքի օտարման պայմանագրերի վավերացում, այդ թվում՝

100.1

   

բնակելի տների կամ բնակարանների (հողամասերով կամ առանց հողամասերի օտարման պայմանագրերի վավերացում)

100.1.1

   

միայն հողամասերի օտարման պայմանագրերի վավերացում

100.1.2

   

այլ անշարժ գույքի օտարման պայմանագրերի վավերացում

100.1.3

   

անշարժ գույքի վարձակալության պայմանագրերի վավերացում, այդ թվում՝

100.2

   

բնակարանների վարձակալության պայմանագրերի վավերացում

100.2.1

   

միայն հողամասերի վարձակալության պայմանագրերի վավերացում

100.2.2

   

այլ անշարժ գույքի վարձակալության պայմանագրերի վավերացում

100.2.3

   

անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի վավերացում, այդ թվում՝

100.3

   

միայն հողամասերի անհատույց օգտագործման պայմանագրերի վավերացում

100.3.1

   

այլ անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի վավերացում

100.3.2

   

սերվիտուտի մասին պայմանագրերի վավերացում

100.4

   

անշարժ գույքի վերաբերյալ այլ պայմանագրերի վավերացում` բացի գրավից

100.5

   

գրավի պայմանագրերի վավերացում, այդ թվում՝

100.6

   

անշարժ գույքի գրավի կամ շարժական գույքի հիփոթեքի պայմանագրերի վավերացում

100.6.1

   

գրավի այլ պայմանագրերի վավերացում

100.6.2

   

շարժական գույքի վերաբերյալ պայմանագրերի վավերացում, այդ թվում՝

100.7

   

ավտոտրանսպորտային միջոցների օտարման պայմանագրերի վավերացում

100.7.1

   

շարժական գույքի վերաբերյալ այլ պայմանագրերի վավերացում

100.7.2

   

1-7 կետերում չնշված այլ պայմանագրերի վավերացում

100.8

   

կտակների վավերացում

100.9

   

լիազորագրերի վավերացում, այդ թվում՝

100.10

   

անշարժ գույքի տիրապետման կամ օգտագործման կամ տնօրինման իրավունքի լիազորագրերի վավերացում

100.10.1

   

ավտոտրանսպորտային միջոցների տիրապետման, տնօրինման կամ օգտագործման լիազորագրերի վավերացում

100.10.2

   

այլ լիազորագրերի վավերացում

100.10.3

   

կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրի տրամադրում

100.11

   

այլ գործարքների վավերացում

100.12

   

ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացում

100.13

   

ժառանգության իրավունքի վկայագրերի տրամադրում

100.14

   

բոլոր ժառանգների համաձայնությամբ նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագրի չեղյալ համարում

100.15

   

ընդհանուր գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրերի տրամադրում

100.16

   

նոտարական ակտերի կրկնօրինակների տրամադրում

100.17

   

փաստաթղթերի պատճենների կամ դրանց քաղվածքների իսկության վավերացում

100.18

   

փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկության վավերացում

100.19

   

նոտարի վստահված թարգմանչի ստորագրության իսկության վավերացում

100.20

   

փաստաթղթերի թարգմանության իսկության վավերացում

100.21

   

քաղաքացու ողջ լինելու փաստի հաստատում

100.22

   

քաղաքացու` որոշակի վայրում գտնվելու փաստի հաստատում

100.23

   

իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատում, այդ թվում՝

100.24

   

անձանց ազգակցական հարաբերությունների վերաբերյալ փաստի հաստատում

100.24.1

   

անձի՝ ուրիշի խնամքի տակ լինելու փաստի հաստատում

100.24.2

   

ծննդյան որդեգրման (դստերագրման), ամուսնության, ամուսնալուծության և մահվան գրանցման փաստի հաստատում

100.24.3

   

ժառանգության բացման վայրի և ժառանգությունն ընդունելու փաստի հաստատում

100.24.4

   

իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելիության (բացառությամբ՝ անձնագրի և զինվորական փաստաթղթերի) փաստի հաստատում

100.24.5

   

սեփականության իրավունքով գույքի տիրապետման փաստի հաստատում

100.24.6

   

այլ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատում

100.24.7

   

լուսանկարում պատկերված անձի և քաղաքացու նույնության հաստատում

100.25

   

փաստաթղթեր ներկայացնելու ժամանակի հաստատում

100.26

   

ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների դիմումները կամ այլ փաստաթղթերը այլ ֆիզիկական անձանց կամ կազմակերպություններին փոխանցելը

100.27

   

դրամական գումար կամ արժեթղթեր դեպոզիտ ընդունելը, պահպանելը, հանձնելը կամ վերադարձնելը

100.28

   

փաստաթղթեր ի պահ ընդունելը

100.29

   

ապացույցների ապահովումը

100.30

   

կազմակերպության ընդհանուր ժողովի կամ կոլեգիալ այլ մարմնի նիստի արձանագրության վավերացում

100.31

   

կատարողական մակագրության թերթի տրամադրում

100.32

   

գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունների արձակում /այդ թվում՝ դիմումի վերադարձ, մերժում

100.33

   

գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմիններին գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու մասին ծանուցում

100.34

   

անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, դադարման գրանցում

100.35

   

անձանց առաջարկությունների հիման վրա և նրանց պահանջով ոչ օրինակելի գործարքների, հաստատման ոչ ենթակա ոչ օրինակելի փաստաթղթերի կամ իրավական այլ փաստաթղթերի պատրաստման և տրամադրման, ինչպես նաև գործարքների վավերացման կամ փաստաթղթերի պատրաստման հետ չկապված իրավական օգնության կամ խորհրդատվության տրամադրման կամ այլ ծառայությունների մատուցում

100.36

   

 

Բաժին 2. Կատարված նոտարական գործողության դիմաց գանձված ծառայության վճարներ

 

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկա-գիրը

Ընդամենը

Ա

Բ

1

Կատարված նոտարական գործողության դիմաց գանձված ծառայության վճարները, դրամ

200

 

Ղեկավար`

__________________   _________________
 

(ազգանուն, անուն)

 

(ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)`

___________________   _____________________
 

(ազգանուն, անուն)

 

(ստորագրություն)

     

  
«-----» ___________20______թ.»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան