Գլխավոր տեղեկություն
Համար
N 757-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.10.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 757-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 875-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքային զարգացում» ծրագրի մասին» N 875-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետում «6,093,927,000» թիվը փոխարինել «6,145,377,000» թվով.

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


24.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 757-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 875-Ա որոշման

 

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելը ներառում է զուգահեռաբար իրականացվող կրթական, սոցիալական, սպորտային, տնտեսական և գյուղատնտեսական միջոցառումներ, ինչպես նաև համայնքի համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերանորոգումներ, բարելավումներ։ Կրթական միջոցառումների նպատակն է զարգացնել շահառու համայնքների երեխաների մտահորիզոնը և կարողությունները՝ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով։ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանում» «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի ստեղծման նպատակն է նպաստել համայնքների արագ զարգացմանը՝ դրանք աշխարհին հաղորդակից դարձնելու միջոցով։ Որպես ոչ ֆորմալ կրթական ծրագրի մաս կազմող գերազանցության կենտրոն՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ը ժամանակակից հաղորդակցային ու տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով աշխարհի լավագույն մասնագետներին ու ռեֆորմատորներին կապում է բնակավայրերի հետ՝ տարածելով կրթության, առողջապահության, արվեստի, գիտության, շրջակա միջավայրի ու տեխնոլոգիայի բնագավառների առաջատար փորձն ու մեթոդները։ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» համագումարների կենտրոնի ստեղծման նպատակն է, որպես ոչ ֆորմալ կրթական միջավայրի մաս, նպաստել տարածաշրջանի և նրա բնակիչների բազմակողմանի զարգացմանը՝ ամառային դպրոցների, գիտահավաքների, տարածաշրջանային քննարկումների և այլ կարևոր միջոցառումների կազմակերպման միջոցով։ Տնտեսական միջոցառումների նպատակն է ֆինանսական ներդրումների միջոցով զարկ տալ բնակավայրերում տնտեսական զարգացմանը, գործարարների կարողությունների զարգացմանը: Սպորտային միջոցառումների նպատակն է համայնքային բնակիչների և «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի շահառուների առողջ ապրելակերպի խրախուսումը՝ համապատասխան պայմաններ ստեղծելու միջոցով։ Սպորտային մարզահամալիրից, նախապես բաժանորդագրվելով, անվճար օգտվելու են համայնքների անխտիր բոլոր բնակիչները։ Կենտրոնում գործելու են լողավազան, մարզասրահ, ֆիզիոթերապիայի խմբակ, թենիսի բացօթյա խաղադաշտ, վազքուղի և հեծանվային ուղի։ «Երեխայի և ընտանիքի կենտրոն»-ի նպատակն է աջակցել Արմավիրի մարզի համայնքների ընտանիքներին՝ մատուցելով սոցիալական աշխատողի, հոգեբանական և լոգոպեդական աջակցության, երեխայի վաղ մանկության զարգացման ծառայություններ։ Գյուղատնտեսական միջոցառումների նպատակն է «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ավանի հարակից տարածքում մշակել նորարարական լուծումներով գյուղատնտեսական նշանակության հողեր` հաշվի առնելով միջազգային փորձը։ Հողերի մշակումը և օգտագործումը նպաստելու է տարածաշրջանի և նրա բնակիչների կյանքի բարելավմանը, գյուղատնտեսական ներուժի զարգացմանը։ Գյուղատնտեսական հողերի մշակմանը զուգահեռ նախատեսվում է ջերմոցային տնտեսության հիմնում, որտեղ տնկվելու են բազմամյա տնկիներ և մշակաբույսեր։ Ջերմոցային տնտեսության հիմնումը գյուղատնտեսական հողերի մշակմանը զուգահեռ, նպաստելու է տարածաշրջանի էկո համակարգի և գյուղատնտեսության զարգացմանը և յուրօրինակ մշակույթի հիմք է լինելու՝ խթանելով սերունդների գիտելիքները գյուղա- տնտեսության ոլորտում։ Ենթակառուցվածքների կառուցման, վերանորոգման և բարելավման նպատակն է ստեղծել անհրաժեշտ շինություններ և միջավայր վերը նշված նպատակների իրագործման համար։

2․

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով՝ օրենքով սահմանված արտոնություններից։

3․

Բարեգործը

«Չիլդրեն Օֆ Արմենիա ֆանդ Ինք.», Նյու Յորք, ԱՄՆ, 149 5-րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA.) և դոկտոր Գարօ Հ. Արմեն

4․

Ծրագիրը կատարողը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան 0010, Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02569972)

5․

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Արմավիր համայնք, Մյասնիկյան գյուղ, համայնքային զարգացում

6․

Ծրագրի բյուջեն

6,145,377,000 դրամ

7․

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի բնակիչները

8․

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ը

9․

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Ծրագրի I փուլում բարեկարգվելու է «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանը» և զուգահեռաբար կառուցվելու են «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը» և «Երեխայի և ընտանիքի կենտրոնը»։ Իրականացվելու է 2023 թվականի հունվարի 15-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 3,393,079,000 դրամի չափով:

2․ Ծրագրի II փուլում կառուցվելու է «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» համագումարների կենտրոնը: Իրականացվելու է 2025 թվականի մարտի 15-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 1,271,248,000 դրամի չափով։

3․ Ծրագրի III փուլում կառուցվելու են «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» մարզական ենթակառուցվածք- ները: Իրականացվելու է 2025 թվականի մարտի 15-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 829,600,000 դրամի չափով։

4․ Ծրագրի IV փուլում իրականացվելու է ջերմոցային տնտեսության և ոռոգման համակարգի կառուցում, գյուղատնտեսական հողերի մշակում (ինչպես նաև` այգիների հիմնում)։ Իրականացվելու է 2025 թվականի մարտի 15-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 600,000,000 դրամի չափով։

5․ Նախատեսվում է ձեռք բերել պահնորդական ծառայություններ վերը նշված տարածքների, օբյեկտների անվտանգությունն ապահովելու նպատակներով՝ 2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 51,450,000 դրամի չափով։

10․

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ավանի բարեկարգում՝ ընդամենը 1,531,239,000 դրամ՝

1) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ավանի ջրամբարի, խորքային հորի, ջրի զտման և մաքրման կայանի նախագծման, կառուցման և փորձարկման աշխատանքներ՝ ընդամենը 680,250,000 դրամ.

2) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ավանի ջրամատակարարման համակարգի և կոյուղու համակարգերի, սեպտիկ հորի նախագծման, կառուցման և փորձարկման աշխատանքներ՝ ընդամենը 24,122,000 դրամ.

3) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ավանի էլեկտրամատակարարման բարձր և ցածր լարման ցանցի՝ ներառյալ համակարգերի ձեռքբերում կամ ներմուծում, տեղադրում և մոնտաժային աշխատանքներ՝ ընդամենը 166,755,000 դրամ.

4) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ավանի արտաքին բարեկարգման, ճանապարհների և ավտոկայանատեղիի, լուսավորության ցանցի նախագծման և կառուցման՝ ներառյալ բակային տարածքի բարեկարգման, ցանկապատերի և դարպասի տեղադրման, կանաչապատման և մելիորացիոն աշխատանքներ՝ ընդամենը 423,112,000 դրամ.

5) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ավանի ինժեներական համակարգերի՝ ներառյալ անվտանգության

համակարգերի, ինտերնետային և հեռախոսակապի ցանցերի կառուցման, մոնտաժման, տեղադրման և փորձարկման աշխատանքներ՝ ընդամենը 157,000,000 դրամ.

6) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ավանի արևային ֆոտոէլեկտրական տեղակայանքի նախագծման, տեղադրման և փորձարկման աշխատանքներ՝ ընդամենը 80,000,000 դրամ:

2․ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի կառուցում՝ ընդամենը` 1,619,840,000 դրամ՝

1) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի կառուցման ընդհանուր շինարարական, ներքին հարդարման աշխատանքներ՝ 945,600,000 դրամ.

2) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի դռների և պատուհանների պատրաստում և տեղադրում՝ ընդամենը 75,000,000 դրամ.

3) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցի, ջեռուցման, օդափոխության և օդորակման նախագծման, մոնտաժային և տեղադրման աշխատանքներ՝ ընդամենը 161,240,000 դրամ.

4) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի կահույքի, սարքավորումների և այլ անհրաժեշտ գույքի ձեռքբերում (ներառյալ` կահավորման պարագաների նախագծման և պատրաստման աշխատանքները)՝ ընդամենը 372,000,000 դրամ.

5) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի համակարգչային և էլեկտրոնային սարքավորումների տեղադրման և ցանցային միացման աշխատանքներ՝ ընդամենը 31,000,000 դրամ.

6) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի երկրաբանական հետազոտական աշխատանքների իրականացում՝ ընդամենը 6,000,000 դրամ.

7) ծրագրի ընթացքում ենթակառուցվածքների թիմի բնականոն երթևեկությունը ապահովելու համար ամենագնաց ավտոմեքենայի ձեռքբերում՝ 29,000,000 դրամ:

3. «Երեխայի և ընտանիքի կենտրոն»-ի կառուցում` ընդամենը 242,000,000 դրամ՝

1) երկրաբանական հետազոտություն, չափագրությունների իրականացում, հիմքերի կառուցում, էլեկտրամատակարարման ցածր լարման ցանցի ձեռքբերում և մոնտաժային աշխատանքներ, ջրամատակարարման համակարգի ձեռքբերում և մոնտաժային աշխատանքներ, արտաքին բարեկարգում, ճանապարհների և ավտոկայանատեղիների

կառուցում, ինժեներական համակարգերի՝ անվտանգության, հակահրդեհային, ինտերնետային և հեռախոսակապի ցանցերի կառուցման, մոնտաժման, տեղադրման աշխատանքներ, շինարարական, ներքին հարդարման աշխատանքներ, դռների և պատուհանների պատրաստում և տեղադրում, կենտրոնի կահույքի և կահավորման պարագաների նախագծման և պատրաստման աշխատանքներ՝ 192,000,000 դրամ․

2) «Երեխայի և ընտանիքի կենտրոնի» գործունեության համար սարքավորումների, նյութերի և պարագաների ձեռքբերում՝ ընդամենը 50,000,000 դրամ։

4․ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» համագումարների կենտրոնի կառուցում՝ ընդամենը 1,271,248,000 դրամ՝

1) համագումարների կենտրոնի կառուցման ընդհանուր շինարարական, ներքին հարդարման աշխատանքներ՝ ընդամենը 800,000,000 դրամ.

2) համագումարների կենտրոնի ջեռուցման, օդափոխության և օդորակման նախագծման և տեղադրման աշխատանքներ՝ ընդամենը 61,240,000 դրամ.

3) համագումարների կենտրոնի կոնստրուկտորական մասի աշխատանքներ՝ ընդամենը 308,937,000 դրամ.

4) համագումարների կենտրոնի ճարտարապետական նախագծում՝ ընդամենը 26,071,000 դրամ.

5) անվտանգության համակարգերի ու սարքավորումների, կահույքի, երաժշտական համակարգի, ձայնային և լուսատեխնիկայի համակարգերի, թարգմանչական սարքա- վորումների և այլ անհրաժեշտ նյութերի ու պարագաների ձեռքբերման կամ ներմուծման և մոնտաժման աշխատանքների իրականացում՝ ընդամենը 75,000,000 դրամ:

5․ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» մարզական ենթակառուցվածքների կառուցում՝ ընդամենը 829,600,000 դրամ՝

1) մարզադահլիճի, լողավազանի և այլ մարզական ենթակառուցվածքների կառուցման և ներքին հարդարման աշխատանքներ՝ ընդամենը 499,440,000 դրամ.

2) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» մարզադահլիճի և այլ մարզական ենթակառուցվածքների օդափոխության համակարգի նախագծման, մոնտաժման և տեղադրման աշխատանքներ՝ ընդամենը 126,560,000 դրամ.

3) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» մարզադահլիճի և այլ մարզական ենթակառուցվածքների ջրամատակարարման և կոյուղու ցանցերի կառուցման և մոնտաժային աշխատանքներ՝ ընդամենը 20,160,000 դրամ.

4) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» մարզադահլիճի և այլ մարզական ենթակառուցվածքների էլեկտրաէներգիայի ցածր լարման ցանցի մոնտաժային աշխատանքներ՝ ընդամենը 3,440,000 դրամ.

5) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» մարզադահլիճի և այլ մարզական ենթակառուցվածքների թենիսի բացօթյա խաղադաշտի և հեծանվային ուղու կառուցման աշխատանքներ` ընդամենը 120,000,000 դրամ.

6) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» մարզադահլիճի և այլ մարզական ենթակառուցվածքների ձայնային և լուսային տեխնիկայի սարքավորումների ձեռքբերման և մոնտաժման աշխատանքներ`ընդամենը 60,000,000 դրամ:

6․ Համայնքում գյուղատնտեսության զարգացում՝ ընդամենը 600,000,000 դրամ՝

1) գյուղատնտեսական նշանակության հողերի բարելավում՝ ընդամենը 70,000,000 դրամ.

2) հակակարկտային կայանի կառուցում՝ ընդամենը 25,000,000 դրամ.

3) ջերմոցային տնտեսության կառուցում՝ ընդամենը 105,000,000 դրամ.

4) գյուղատնտեսական և ջերմոցային տեխնիկայի ու սարքավորումների ձեռքբերման կամ ներմուծման, սպասարկման, տեղադրման և մոնտաժման աշխատանքներ՝ 400,000,000 դրամ:

7․ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ավանի՝ այդ թվում «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» համագումարների կենտրոնի, «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» մարզական ենթակառուցվածքների, գյուղատնտեսական հողերի անվտանգության ապահովման նպատակով պահնորդական ծառայությունների մատուցում՝ ընդհանուր 51․450․000 դրամ արժողությամբ։

11․

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն։

12․

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի և Արմավիրի համայնքապետարանի հետ։

13․

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

»:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

24.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ