ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
15 հոկտեմբերի 2024 թ. |
N 207-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 3-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2-ՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1.1-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2024 թվականի հոկտեմբերի 11-ի N 3905-Ա որոշումը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը (կցվում է)։
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. հոկտեմբերի 15 Երևան |
ՕՐԱԿԱՐԳ
1. Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Գուրգեն Մուշեղյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
3. Դավիթ Սեդրակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
4. Արտաշես Հովսեփյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
5. Սուրեն Օսիպյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
6. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի N 242-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
7. Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
8. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 41-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
9. Գույք նվիրաբերելու մասին: (Չզեկուցվող)
10. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի 50-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
11. Արմեն Սամվելի Խանդիկյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին: (Զեկուցվող)
12. Բարսեղ Ռոբերտի Թումանյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին: (Զեկուցվող)
13. Լևոն Հրաչի Թոքմաջյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին: (Զեկուցվող)
14. Հենրիկ Անտոնի Էդոյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին: (Զեկուցվող)
15. Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու և համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին: (Զեկուցվող)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|