Գլխավոր տեղեկություն
Համար
N 4000-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.10.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 22.10.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
18.10.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4000-Ա

«18» հոկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

 

Տ. Ավինյան

 

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

18.10.2024թ.

հ. 4000-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի

ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Գևորգ Սարգսյան

/լիազորված անձ/ Գրիգոր Սարգսյան

Նոր Խարբերդի այգետարածք, 135-րդ տեղամաս

հողամաս

Սեփականության և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 16.08.2024թ. հ.12776 և հ.12777 վկայագրերով, Գրիգոր Սարգսյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Նոր Խարբերդի այգետարածքի 135-րդ տեղամասում գտնվող 500.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Նոր

Խարբերդի այգեգործական տարածք, 7-րդ փողոց, հ.4/1

01113B2WZAEU

 

2

Վահագն Ստեփանյան

/լիազորված անձ/ Մարիետա Մկրտչյան

Էրեբունի այգետարածք, 48- րդ տեղամաս, հ.8

հողամաս

Մարիետա Մկրտչյանին հատկացված, Էրեբունի այգետարածքի 48-րդ տեղամասի հ.8 հողամասին /հիմք՝

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 28.03.2024թ. հ.Հ-2202 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Էրեբունի այգեգործական տարածք, 1-ին զանգված, հ.48/8

01053MEF7RTK

 

3

Վահագն Ստեփանյան

/լիազորված անձ/ Մարիետա, Խաչատուր և Հրաչյա Մկրտչյաններ

Էրեբունի այգետարածք, 45- րդ տեղամաս, հ.18

հողամաս

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 02.05.2024թ. հ.4885, հ.4886 և հ.4887 լրացուցիչ և սեփականության իրավունքի 02.05.2024թ. հ.4884 վկայագրերով, Մարիետա, Խաչատուր և Հրաչյա Մկրտչյաններին փոխանցված ժառանգական գույքին՝ Էրեբունի այգետարածքի 45-րդ տեղամասի հ.18 հողամասին տրամադրել հասցե՝ Էրեբունի

այգեգործական տարածք, 1-ին զանգված, հ.45/18

01053748SDVA

 

4

Ալվարդ Սարգսյան

Գ. Գյուլբենկյան փողոց, հ.29ա շենք, հ.36

բնակարան

Ալվարդ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Գյուլբենկյան փողոցի հ.29ա շենքի հ.36 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.26082024-01-0377/ բաժանման հատակագծով առանձնացվող 54.4քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ. Գյուլբենկյան

փողոց, հ.29ա շենք, բն.36/1

01033NRBTWQN

 

5

Էլեոնորա Շիրինյան, Ռոզա Թովմասյան և Օկսանա Տերպիգորևա

Գ. Հովսեփյան փողոց, հ.50/17 և հ.50/18

հողամաս

Էլեոնորա Շիրինյանին, Ռոզա Թովմասյանին և Օկսանա Տերպիգորևային ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Գ. Հովսեփյան փողոցի հ.50/17 և հ.50/18 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.06102023-01-0103 և հ.09102023-01-0019/ ըստ

միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե` Գ. Հովսեփյան փողոց, հ.56/15

01093MZYQGQ8

 

6

Ասատուր Սարյան

/լիազորված անձ/ Քրիստինե Սարյան

Զաքյան փողոց, հ.10 շենք, հ.33

բնակարան

Քրիստինե Սարյանին սեփականության իրավունքով պատկանող, Զաքյան փողոցի հ.10 շենքի հ.33 հասցեում գտնվող բնակարանին /վկ. հ.08022022-01-0294/

տրամադրել հասցե՝ Զաքյան փողոց, հ.10 շենք, բն.34

01063L3V7JJK

 

7

Շավարշ Սարգսյան

/լիազորված անձ/ Անի Բալասանյան

Մայիսի 9-ի փողոց, հ.88

բնակելի տուն

Մայիսի 9-ի փողոցի հ.88 հասցեում գտնվող բնակելի տանը/հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 20.12.2021թ. հ.5906 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Մայիսի 9-ի փողոց, հ.88/1

01113YUHCANF

 

8

Վլադիմիր Իգիթյան

Նորքի 1-ին փողոց, 1-ին նրբանցք հ.70

հողամաս

Վլադիմիր Իգիթյանին սեփականության իրավունքով պատկանող, Նորքի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի հ.70 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.01032018-01-0153, շին. 38.0քմ, հող. ընդհ. համ. 15.13քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 39.76քմ մակերեսով մասին տրամադրել

հասցե՝ Նորքի փողոց, 1-ին նրբանցք հ.70/2

01093SHKML8F

 


Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան