ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3998-Ա |
«18» հոկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՎԱՆ, ԹՈՒՄԱՆՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.7/1 ՇԵՆՔԻ Հ.2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ (33.3ՔՄ) ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հռիփսիմե Մանուկյանի և Աշոտ Կարապետյանի լ/ա Հռիփսիմե Մանուկյանի դիմումը` Ավան, Թումանյան թաղամասի հ.7/1 շենքի, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Աշոտ Կարապետյանին և Հռիփսիմե Մանուկյանին պատկանող հ.2 բնակարանի մի հատվածի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 29.07.2020թ. հ.29072020-01-0237 վկայական) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 08.10.2024թ. հ.Դ-115125-24 եզրակացությունը, ինչպես նաև «Արամ Աջաբխանյան» ԱՁ-ի (որակավորում ունեցող անձ Ջուլիետտա Մկրտչյան, վկայական №0360) կողմից 07.09.2024 թվականին տրված շինությունների հատակագիծը.
1. Ավան, Թումանյան թաղամասի հ.7/1 շենքի, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Հռիփսիմե Մանուկյանին և Աշոտ Կարապետյանին պատկանող հ.2 բնակարանի մի հատվածի (ըստ 07.09.2024թ. շինությունների հատակագծի հ.1,2,3,4 տարածքները, ընդհանուր՝ 33.3քմ) գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում` «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։
2. Հանձնարարել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը հաշվառել որպես հասարակական:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Ավան վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը։
Տ. Ավինյան |