ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3959-Ա |
«16» հոկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 16.10.2024թ. հ. 3959-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Ժաննա Մանասյան, Արթուր և Արմեն Թարվերդյաններ |
Մասիս-Ա այգետարածք, հ.374 |
հողամաս |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 18.09.2024թ. հ.4324, հ.4325 և հ.4326 վկայագրերով, Ժաննա Մանասյանին, Արթուր և Արմեն Թարվերդյաններին փոխանցված ժառանգական գույքին՝ Մասիս-Ա այգետարածքի 525.0քմ մակերեսով հ.374 հողամասին տրամադրել հասցե՝ Նուբարաշեն «Մասիս-Ա» այգեգործական տարածք, հ.374 |
01103ZUXCCT6 |
|
2 |
Սենիկ Հովհաննիսյան |
Ա. Քոչինյան փողոց, հ.13/26 |
հողամաս |
Սենիկ Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Ա. Քոչինյան փողոցի հ.13/26 հասցեում գտնվող վարչական շենքի /վկ. հ.03082021-01-0292/ բաժանման հատակագծով առանձնացվող 438.75քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Հ. Թևոսյան փողոց, հ.113/42 |
01083GALPFWB |
|
3 |
Հակոբ Սեդրակյան |
Նոր Արեշ 11-րդ փողոց, հ.116 |
հողամաս |
Հակոբ Սեդրակյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Արեշ 11-րդ փողոցի հ.116 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.16082018-01-0190/ բաժանման հատակագծով առանձնացվող 91.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նոր Արեշ 11-րդ փողոց, հ.116/1 |
01053TJXMUVJ |
|
4 |
Քնարիկ Սիմոնյան |
Մոլդովական փողոց, հ.48 շենք, հ.34 |
բնակարան |
Քնարիկ Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող, Մոլդովական փողոցի հ.48 շենքի հ.34 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.30092024-01-0486, ընդհ. բաժն. 1.0քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 29.5քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մոլդովական փողոց, հ.48 շենք, բն.34/1 |
01083QAPENPB |
|
5 |
Հարություն Նազարեթյան |
Թբիլիսյան խճուղի, հ.2 շենք, հ.117 և հ.117ա |
բնակարան |
Հարություն Նազարեթյանին սեփականության իրավունքով պատկանող, Թբիլիսյան խճուղու հ.2 շենքի հ.117 և հ.117ա հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հ.22102019-01-0313 և հ.17102022-01-0056/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Թբիլիսյան խճուղի, հ.2 շենք, բն.117 |
01123KP7UK4C |
|
6 |
Արմինե Գրիգորյան |
Մ. Սարյան փողոց, հ.20/1 շենք |
ավտոտնակ |
Արմինե Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, Սարյան փողոցի հ.20/1 շենքում գտնվող ավտոտնակին /սեփ. վկ. հ.1528928/ տրամադրել հասցե՝ Մ. Սարյան փողոց, հ.20/1 շենք, ավտոտնակ հ.3 |
01063RKRKTQA |
|
7 |
Մելսիդա Աղաբաբյան /լիազորված անձ/ Նաիրի Ավետիսյան |
Սարյան փողոց, հ.3 |
բնակելի տուն |
Մելսիդա Աղաբաբյանին սեփականության իրավունքով պատկանող, Սարյան փողոցի հ.3 հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.1548253/ տրամադրել հասցե՝ Մ. Սարյան փողոց, հ.3/2 |
01063YPSGGZE |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |