ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3679-Ա |
«25» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի Հ.3259-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 24.09.2024 թ. հ. ԵԱ939 գրությունը.
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի օգոստոսի 26-ի «Երևանի քաղաքապետի 2022 թվականի հունիսի 9-ի հ.2182-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հ.3259-Ա որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
1) «4. Թույլատրել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը՝ Հ.Թևոսյան փողոցի հ.9/2 հասցեում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել այլ անձանց:»:
Տ. Ավինյան |