Գլխավոր տեղեկություն
Համար
N 708-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.10.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 708-Ա

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 21,190,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կացարաններում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար սանիտարահիգիենիկ պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության հայաստանյան մասնաճյուղին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


08.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 708-Ա որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ապահովել պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններ Սյունիքի, Տավուշի և Շիրակի մարզերում կացարաններում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար՝ սանհանգույցների վերանորոգման, հիգիենիկ փաթեթների բաշխման և հիգիենայի պահպանման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման տեղեկատվական հանդիպումների միջոցով, ինչպես նաև Սյունիքի, Տավուշի և Շիրակի մարզերում մշակել աղբի կառավարման համակարգ՝ աղբը տեսակավորող աղբամանների տեղադրման, աղբահանության ժամանակացույցի մշակման և բնապահպանական հիմնահարցերի շուրջ իրազեկվածության բարձրացման աշխատաժողով

ների անցկացման միջոցով։

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Ֆրանսիայի Հանրապետություն` ի դեմս Փարիզի քաղաքապետարան (Ֆրանսիայի Հանրապետություն, քաղաք Փարիզ, Քաղաքապետարանի փողոց)

4.

Ծրագիրը կատարողը

Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության Հայաստանյան մասնաճյուղ, ՀՎՀՀ՝ 02834561 (իրավաբանական հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Արամի 80, 2-րդ հարկ, գործունեության հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,

քաղաք Երևան, Տպագրիչներ 3, բնակարան 3)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Շիրակի և Տավուշի մարզեր, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

21,190,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Սյունիքի մարզում, Տավուշի մարզում և Շիրակի մարզում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված 120 անձինք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2025 թվականի ապրիլի 4-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Սյունիքի, Տավուշի և Շիրակի մարզերում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանցով բնակեցված կացարանների սանիտարահիգիենիկ պայմանների և կարիքների գնահատում, 3 կացարանների սանհանգույցների վերանորոգում, սանհանգույցների պարագաների տրամադրում կացարանների վերանորոգված սանհանգույցներին, 120 տեղահանված անձանց համար հիգիենայի փաթեթների տրամադրում և հիգիենայի, առողջության պահպանման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով աշխատաժողովի անցկացում՝ 10,078,175 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2025 թվականի ապրիլի 4-ը.

2) Սյունիքի, Տավուշի և Շիրակի մարզերում թափոնների կառավարման համակարգերի ներդրում՝ աղբը տեսակավորող աղբամանների տեղադրման և աղբահանության ժամանակացույցի ներմուծման միջոցով, համայնքային 60 աշխատակիցների համար աշխատաժողովի անցկացում թափոնների արդյունավետ կառավարման, վերամշակման կարևորության մասին՝ 6,881,825 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2025 թվականի ապրիլի 4-ը.

3) կազմակերպական ծախսեր, որոնք անհրաժեշտ են ծրագրի գործողությունների կազմակերպչական մասը ապահովելու համար՝ 4,230,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2025 թվականի ապրիլի 4-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) Սյունիքի, Տավուշի և Շիրակի մարզերում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանցով բնակեցված կացարանների սանհանգույցների վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 4,078,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) շինանյութի և շինարարական պարագաների, սանհանգույցների պարագաների, սանհանգույցների մաքրման նյութերի, հիգիենայի փաթեթների ձեռքբերում՝ 6,000,175 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․

3) աղբը տեսակավորող աղբամանների, թափոնների արդյունավետ կառավարման,

վերամշակման կարևորության թեմայով աշխատաժողովի անցկացման նպատակով գրենական պիտույքների, սուրճի, թեյի, ըմպելիքների, սննդի ձեռքբերում՝ 6,881,825 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․

4) կազմակերպական ծախսեր՝ գրանսենյակի վարձակալություն, կոմունալ վճարումներ, կենցաղային ապրանքների ձեռքբերում, տպագրական ծախսեր, գիշերակաց և օրապահիկ անձնակազմի համար, տրանսպորտային ծախսեր, անձնակազմի

աշխատավարձ՝ 4,230,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1) գրասենյակի վարձակալում, կոմունալ վճարումներ, կենցաղային ապրանքների ձեռքբերում, տպագրական ծախսեր՝ 1,381,924 դրամ.

2) գիշերակաց և օրապահիկ անձնակազմի համար՝ 610,272 դրամ.

3) տրանսպորտային ծախսեր անձնակազմի համար՝ 381,420 դրամ.

4) անձնակազմ (ծրագրի համակարգող, հաշվապահ, լոգիստիկայի մասնագետ, ծրագրի մշակման մասնագետ, վարորդ և այլն)՝ 1,856,384 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Շիրակի և Տավուշի մարզպետի

աշխատակազմեր:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող

լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

08.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ