ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3810-Ա |
«04» հոկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 04.10.2024թ. հ. 3810-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Գևորգ Կիրակոսյան /լիազորված անձ/ Հովիկ Սարգսյան |
Ջրաշեն 1-ին փողոց, 1-ին նրբանցք, հ.7 |
հողամաս |
Հովիկ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, Ջրաշեն 1-ին փողոցի 1-ին նրբանցքի հ.7 հասցեում գտնվող բնակելի տան /սեփ. վկ. հ.1575953/ բաժանման հատակագծով առանձնացվող 741.02քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Ջրաշեն 1-ին փողոց, 1-ին նրբանցք, հ.7/1 |
01053ZXRDU2E |
|
2 |
Արման Նադիրյան /լիազորված անձ/ «ՍԱՍՈՒՆ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ |
Ֆիրդուսու փողոց, հ.2 |
հողամաս |
Անշարժ գույքի բաժանման 05.09.2024թ. հ.17999 պայմանագրով, «ՍԱՍՈՒՆ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ին անցած Ֆիրդուսու փողոցի հ.2 հասցեում գտնվող 2020.72քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Ա. Խանջյան փողոց, 1-ին նրբանցք, հ.8/1 |
01063GPQNXFZ |
|
3 |
Արամ Գալստյան /լիազորված անձ/ Գևորգ և Անահիտ Սարգսյաններ |
Նորագավիթ 1-ին փողոց, հ.44ա |
բնակելի տուն |
Նորագավիթ 1-ին փողոցի հ.44ա հասցեում գտնվող /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 29.09.2021թ. հ.5085 վկայագիր, վկ. հ.1346722/ բնակելի տանը տրամադրել հասցե՝ Նորագավիթ 1-ին փողոց, հ.44/1 |
01113XLEEWWB |
0072 |
4 |
Արման Մկրտչյան |
Կոմիտասի պողոտա, հ.15 շենք, հ.177-179 |
բնակարան |
Արման Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող, Կոմիտասի պողոտայի հ.15 շենքի հ.177-179 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.27092024-01-0186/ բաժանման հատակագծով առանձնացվող 63.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Կոմիտասի պողոտա, հ.15 շենք, բն.177 |
01033T9KYBYH |
|
5 |
Արման Մկրտչյան |
Կոմիտասի պողոտա, հ.15 շենք, հ.177-179 |
բնակարան |
Արման Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող, Կոմիտասի պողոտայի հ.15 շենքի հ.177-179 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.27092024-01-0186/ բաժանման հատակագծով առանձնացվող 127.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Կոմիտասի պողոտա, հ.15 շենք, բն.178 |
01033XJCWPGL |
|
6 |
Արման Մկրտչյան |
Կոմիտասի պողոտա, հ.15 շենք, հ.177-179 |
բնակարան |
Արման Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող, Կոմիտասի պողոտայի հ.15 շենքի հ.177-179 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.27092024-01-0186/ մնացորդային 65.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Կոմիտասի պողոտա, հ.15 շենք, բն.179 |
01033RARZAVH |
|
7 |
Գրիգոր Հարոյան |
Ալմա-Աթայի փողոց, հ.12/15 |
հողամաս |
Գրիգոր Հարոյանին սեփականության իրավունքով պատկանող, Ալմա-Աթայի փողոցի հ.12/15 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.27092024-01-0332/ բաժանման հատակագծով առանձնացվող 200.0քմ մակերեսով հատված 2-ին տրամադրել հասցե՝ Ալմա-Աթայի փողոց, հ.12/16 |
01023V8SRCDA |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |