Գլխավոր տեղեկություն
Համար
N 3857-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.10.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 11.10.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
08.10.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3857-Ա

«08» հոկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ, ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱ Հ.1/11 ՇԵՆՔ Հ.25 ՀԱՍՑԵՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԻԹԻ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ և 28-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 20.09.2024թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ՀՈՎԱՐՍ ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից 23.08.2024թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով Կոմիտասի պողոտա հ.1/11 շենք հասցեի բաժնային սեփականատերերի վերաբերյալ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 18.01.2024թ. տրված հ.ԱՏ-18012024-01-1007 տեղեկանքը, Կոմիտասի պողոտա հ.1/11 շենք հասցեի բաժնային սեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, ինքնակամ կառույցների չափերի մասին «ՄԱԼԽԱՍՅԱՆՑ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումները (26.02.2024թ. հ.Դ-26543-24, 26.03.2024թ. հ.Դ-39984-24, 26.03.2024թ. հ.Դ-40105-24, 11.04.2024թ. հ.Դ-48689-24, 27.08.2024թ. հ.Դ-109183-24).

1. Երևան, Արաբկիր, Կոմիտասի պողոտա հ.1/11 շենք հ.25 հասցեում` քաղաքացի Արթուր Դավիթի Մովսիսյանի կողմից ինքնակամ իրականացված 57.0 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը /հասարակական (տարածք, աստիճանահարթակ, ծածկոց, պահակատուն)/ և ինքնակամ բացված դռները 4 (չորս) հատ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.19102021-01-0156 վկայական) ճանաչել օրինական։

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 724638 (յոթ հարյուր քսանչորս հազար վեց հարյուր երեսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան