Գլխավոր տեղեկություն
Համար
N 716-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.10.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 716-Ա

 

«ԷԿՈ-ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ, ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Էկո-երիտասարդություն» երիտասարդական, բնապահպանական, զբոսաշրջային հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 3,453,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Տաթև համայնքի մանկապարտեզների խաղահրապարակների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Էկո-երիտասարդություն» երիտասարդական, բնապահպանական, զբոսաշրջային հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 09217536) «Մագնոն Ա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 05554853) 2024 թվականի սեպտեմբերի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 3,453,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Էկո-երիտասարդություն» երիտասարդական, բնապահպանական, զբոսաշրջային հասարակական կազմակերպությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


15.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 716-Ա որոշման

 

«ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

«Սյունիքի մարզի Շինուհայրի նախադպրոցական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության, «Սյունիքի մարզի Հարժիս գյուղի նախադպրոցական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության, «Սյունիքի մարզի Խոտի նախադպրոցական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության խաղահրապարակներում տեղադրել խաղահրապարակի սարքավորումներ՝ նախադպրոցական տարիքի երեխաների սոցիալական պայմանների բարելավման

նպատակով։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության կողմից

Հայաստանում Գերմանիայի դեսպանատան միջոցով (իրավաբանական հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան 0025, Չարենցի փողոց 29)

4.

Ծրագիրը կատարողը

«Էկո-երիտասարդություն» երիտասարդական, բնապահպանական,

զբոսաշրջային հասարակական կազմակերպություն, ՀՎՀՀ՝ 09217536 (Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Տաթև համայնք, 4 փողոց, 21 շենք)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Տաթև համայնքի Հարժիս, Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Տաթև բնակավայրեր, սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

3,453,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ, ՀՎՀՀ՝ 09215091

(Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, գյուղ Շինուհայր, Մայրուղի 14)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Սյունիքի մարզի Տաթև համայնքի «Սյունիքի մարզի Շինուհայրի նախադպրոցական հաստատություն» ՀՈԱԿ-ի, «Սյունիքի մարզի Հարժիս գյուղի նախադպրոցական հաստատություն» ՀՈԱԿ-ի, «Սյունիքի մարզի Խոտի նախադպրոցական հաստատություն» ՀՈԱԿ-ի, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տարածքներում խաղահրապարակի սարքավորումների պատրաստում և տեղադրում՝ 3,453,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող

գինը

Խաղահրապարակի սարքավորումների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 3,453,000 դրամ արժողությամբ, առանց ավելացված արժեքի հարկի։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարան:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն

տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

15.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան