ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 2024 թվականի ք. Երևան |
թիվ 95-Ա |
«ԽՈՒՍՏՈՒՓ ԹԻՎԻ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 96-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասը, «ԽՈՒՍՏՈՒՓ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու մասին 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դիմումը և հաշվի առնելով, որ «ԽՈՒՍՏՈՒՓ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության 09.10.2014թ. թիվ 199 լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է 2024 թվականի հոկտեմբերի 9-ին` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել «ԽՈՒՍՏՈՒՓ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության դիմումը և տրամադրել Կապան քաղաքի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԽՈՒՍՏՈՒՓ ԹԻՎԻ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. Հակոբյան |
2024 թ. հոկտեմբերի 7 ք. Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|