ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 684-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 201-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) «Օպտիմում Էներջի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02617144) 2024 թվականի սեպտեմբերի 16-ին կնքված N 104/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտո-էլեկտրական կայանի տեղադրման աշխատանքների իրականացում՝ 32,930,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի մարտի 25-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների զարգացում» N 201-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
30.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|