Գլխավոր տեղեկություն
Համար
N 1599-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.10.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.30-2024.10.13 Պաշտոնական հրապարակման օրը 10.10.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2024 թվականի N 1599-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1054-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների չափերը, հաշվարկման, վճարման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 1054-Ն որոշման հավելվածի՝

1) 2-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով.

2) 2-րդ կետի 1-ին ենթակետում «առաջին խմբի հաշմանդամին և» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձին կամ» բառերով.

3) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «երկրորդ խմբի հաշմանդամին» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձին» բառերով.

4) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «երրորդ խմբի հաշմանդամին» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձին» բառերով:

2. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն կարգի 2-րդ կետի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի` ծառայողական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի պատճառով ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամություն ունեցող ճանաչված այն ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի վրա, ում վերաբերյալ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված է, որ նա ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:»:

3. Սույն որոշման դրույթների գործողությունը տարածվում է մինչև սույն որոշման ընդունումը ծառայողական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի պատճառով ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամություն ունեցող ճանաչված ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վրա, ինչպես նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ծառայողական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձանց վրա։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

10.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2024 թվական: