Գլխավոր տեղեկություն
Համար
N 1592-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.10.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2024 թվականի N 1592-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՐԽՊԳ «ՊՐՈՖՄԵՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել ԵՐԽՊԳ «ՊՐՈՖՄԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․

2) ԵՐԽՊԳ «ՊՐՈՖՄԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի օգոստոսի 29-ից մինչև 2027 թվականի օգոստոսի 28-ը ներառյալ․

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

10.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1592-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միա- վորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտա-հանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղեկու- թյուններ

1

2

3

4

5

6

7

8

9

10

ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ

1.

7208380000

Սև մետաղից հարթ թիթեղ (պողպատյա գլանվածք) գլանափա-թեթներով, 3մմ կամ ավելի, բայց 4.75մմ պակաս հաստությամբ

- -3 մմ կամ ավելի, բայց 4,75 մմ-ից պակաս հաստությամբ, չլեգիրված պողպատից հարթ գլանվածք,տաք գլոցված, չերեսապատված, առանց գալվանական

կամ այլ ծածկույթ, չներկված

կգ

3 665 000

Իրան, Ուկրաինա, Չինաստան

Իրան, Ուկրաինա, Չինաստան

1 109 175 600

 

2.

7208390000

Սև մետաղից հարթ

թիթեղ (պողպատյա

գլանվածք)

գլանափա-թեթներով,

3 մմ-ից պակաս

հաստությամբ

- -3 մմ-ից պակաս հաստությամբ, չլեգիրված պողպատից հարթ գլանվածք, տաք գլոցված, չերեսապատված, առանց գալվանական

կամ այլ ծածկույթ, չներկված

կգ

11 597 500

Իրան, Ուկրաինա, Չինաստան

Իրան, Ուկրաինա, Չինաստան

3 599 864 000

 

3.

7209169000

Սև մետաղից հարթ

թիթեղ (պողպատյա

գլանվածք)

գլանափա-թեթներով,

1.0մմ-1.5մմ

հաստությամբ

- - -այլ, չլեգիրված

պողպատից հարթ

թիթեղ գլանափափեթով,

սառը գլոցված,

չերեսապատված, առանց

գալվանական

կամ այլ ծածկույթ,

չներկված(հաստ 1.0մմ-1.5մմ)

կգ

2 635 000

Իրան,

Ուկրաինա,

Չինաստան

Իրան,

Ուկրաինա,

Չինաստան

869 023 000

 

4.

7209179009

Սև մետաղից հարթ

թիթեղ (պողպատյա

գլանվածք)

գլանափա-թեթներով,

1.0մմ-ից ոչ ավելի

հաստությամբ

- - - -այլ, չլեգիրված պողպատից հարթ թիթեղ գլանափափեթով, սառը գլոցված, չերեսապատված, առանց գալվանական

կամ այլ ծածկույթ,

չներկված (հաստ՝ 1մմ-ից ոչ ավելի)

կգ

991 000

Իրան,

Ուկրաինա,

Չինաստան

Իրան,

Ուկրաինա,

Չինաստան

326 831 800

 

5.

7208370000

Սև մետաղից հարթ թիթեղ (պողպատյա գլանվածք) գլանափա-թեթներով, 4.75մմ կամ ավելի, բայց 10մմ պակաս հաստությամբ

- -4.75 մմ կամ ավելի, բայց 10 մմ-ից պակաս հաստությամբ, չլեգիրված պողպատից հարթ թիթեղ գլանափաթեթով՝ տաք գլոցված, ոչ ցինկապատ, առանց պոլիմերային կամ այլ ծածկույթ, չներկված

կգ

600 000

Իրան, Ուկրաինա, Չինաստան

Իրան, Ուկրաինա, Չինաստան

193 200 000

 

6.

7210490009

Սև մետաղյա հարթ ցինկապատ թիթեղ գլանափաթեթով,

- - -այլ, սև մետաղյա հարթ ցինկապատ թիթեղ գլանափաթեթով, առանց պոլիմերային ծածկույթի, չներկված

կգ

60 000

Իրան, Ուկրաինա, Չինաստան

Իրան, Ուկրաինա, Չինաստան

20 952 000

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

6 119 046 400

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

10.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան