Գլխավոր տեղեկություն
Համար
N 1591-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.10.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.30-2024.10.13 Պաշտոնական հրապարակման օրը 10.10.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2024 թվականի N 1591-Ն

 

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄՇԱԿՄԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԻՄՆԱՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ, ՕՊԵՐԱՏԻՎ ՌԵԺԻՄՈՒՄ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ՝ ԲԻՏԿՈԻՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱԼՏԿՈԻՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3.1-ին մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ծրագրային ապահովման մշակման, տվյալների հիմնապաշարների և տեղեկատվական ռեսուրսների մշակման և կիրառման, օպերատիվ ռեժիմում կրիպտոակտիվների՝ բիտկոինների և այլ ալտկոինների ստեղծման գործունեության տեսակների արդյունքներով եկամուտների ստեղծման համար անհրաժեշտ հիմնական գործողությունների ցանկը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

10.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1591-Ն որոշման

 

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄՇԱԿՄԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԻՄՆԱՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ, ՕՊԵՐԱՏԻՎ ՌԵԺԻՄՈՒՄ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ՝ ԲԻՏԿՈԻՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱԼՏԿՈԻՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

1. ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄՇԱԿՈՒՄԸ

 

1. Ծրագրային ապահովման մշակումը ներառում է ծրագրային ապահովման ստեղծումը, փոփոխությունների կատարումը, փորձարկումը և աջակցումը, ինչպես նաև պատվիրատուների համար կիրառական ծրագրերի ստեղծումը։ Ծրագրային ապահովման մշակումն իրենից ենթադրում է՝

1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փորձաքննության/նախանախագծային հետազոտության իրականացում, նախագծում, նախատիպերի մշակում, ներառյալ ՅՈՒԱՅ-ՅՈՒԻՔՍ (UI/UX) ինտերֆեյսերի ստեղծում, ինչպես նաև գրաֆիկ դիզայն.

2) ծրագրային ապահովման օգտագործողների վարքի ուսումնասիրության իրականացում, ներառյալ ՅՈՒԻՔՍ-ՅՈՒԱՅ (UX/UI) ինտերֆեյսերի, վեբ էջերը և բջջային հավելվածների էկրանները, այդ թվում ինչպես սեփական գործիքների օգտագործում, այնպես էլ այլ ծրագրային մշակումը.

3) կառուցվածքի և բովանդակության մշակում կամ համակարգչային ծրագրի գրում, այդ թվում՝ կողմնակի սերվիսների ներառելու ճանապարհով կամ սեփական ԷՅԱՅ (AI), ԷՄԷԼ (ML) բազաների հիման վրա, որոնք անհրաժեշտ են առաջադրանքը լուծելու և իրագործելու համար, այդ թվում՝ համակարգի ծրագրակազմը (ներառյալ թարմացումներն ու ուղղումները) ծրագրային հավելվածներ (ներառյալ թարմացումները և պատչերը), տվյալների բազաները, վեբ էջերը/բջջային հավելվածների էկրանները.

4) տեղեկատվական համակարգերի (տվյալների բազա, հաշվողական հզորություն, ենթակառուցվածք և տեղեկատվական ցանց) պլանավորում և նախագծում որոնք միավորում են համակարգչային սարքավորումները, ծրագրային ապահովումը և տվյալների փոխանցման տեխնոլոգիաները՝ մշակված ծրագրաշարի հետ լավագույն համատեղելիությունն ապահովելու համար.

5) թարգմանություն/տեղայնացում, ծրագրային ապահովման հարմարեցում ընդհանուր օգտագործման կոնկրետ շուկայի կամ հաճախորդի համար.

6) ծրագրային փաթեթների հրապարակում, ներառյալ ծրագրային կոդի տեղադրումը հաշվողական սարքավորումների վրա, ներառյալ դրանց ԴեվՕփսի (DevOps) կարգավորումը և Դեվսեկոփսի (DevSecOps) տեղեկատվական անվտանգության միջոցառումները.

7) ծրագրային ապահովման կոնֆիգուրացիա, այսինքն փոփոխությունների կատարում և հարմարեցում գոյություն ունեցող հավելվածում, որպեսզի այն գործի տվյալ տեղեկատվական համակարգի (տվյալների բազա, հաշվողական հզորություն, համակարգչային համակարգ, ենթակառուցվածք և տեղեկատվական ցանց) շրջանակներում.

8) ծրագրային ապահովմանն աջակցում, ներառյալ հաշվողական հզորության/համակարգչային համակարգերի ստեղծումը, որոնք համատեղում են համակարգչային տեխնիկան, ծրագրակազմը և հաղորդակցման տեխնոլոգիաները.

9) ծրագրային ապահովման մշակման, տվյալների բազայի, համակարգչային համակարգի կամ տվյալների մշակման գործիքների ինտերակտիվ կառավարում և շահագործում՝ ելնելով հաճախորդի շահերից:

 

2. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԻՄՆԱՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

2. Տվյալների հիմնապաշարների և տեղեկատվական ռեսուրսների մշակումը և կիրառումը կառուցվածքային տեղեկատվության կամ տվյալների կազմակերպված հավաքածու է, որը էլեկտրոնային եղանակով պահվում է համակարգչային համակարգում: Տվյալների բազան սովորաբար կառավարվում է տվյալների բազայի կառավարման համակարգով՝ ԴԻԲԻԷՄԷՍ (DBMS): Տվյալները` տվյալների բազայի կառավարման համակարգի ԴԻԲԻԷՄԷՍԻ (DBMS) հետ միասին, ինչպես նաև դրա հետ կապված հավելվածները կոչվում են տվյալների բազայի համակարգ կամ ուղղակի տվյալների բազա: Տվյալների հիմնապաշարների և տեղեկատվական ռեսուրսների մշակումը և կիրառումն իրենից ենթադրում է՝

1) փորձաքննության/նախանախագծային հարցումների անցկացում և տվյալների բազաների մշակման և կատարելագործման առաջադրանքների պարզաբանում.

2) տվյալների շտեմարանների նախագծում և մշակում (հայեցակարգերի մշակում, կառուցվածք, տվյալների բազաների կազմավորում).

3) զարգացած տվյալների բազաների տեղակայում, ներառյալ բաշխվածները, ինչպիսին է հաշվողական հզորությունը.

4) տվյալների բազաների ձևավորում և պահպանում, ներառյալ մեկ կամ մի քանի աղբյուրներից տվյալների հավաքագրում, ինչպես նաև տվյալների մուտքագրում, ստուգում և թարմացում.

5) տվյալների բազայի կառավարում, ներառյալ տվյալների բազա ուղղակիորեն կամ հեռակա մուտք գործելու հնարավորություն իրական ժամանակում.

6) տվյալների որոնում, դրանց ընտրություն և տեսակավորում՝ ըստ հարցումների, ընտրված տվյալների տրամադրում օգտվողներին, ներառյալ անմիջական մուտքի կամ հեռավոր, իրական ժամանակում մուտքի ռեժիմում.

7) տվյալների բազաների մշակում, հարմարեցում, փոփոխում, տվյալների բազաների տեղադրում, փորձարկում և սպասարկում:

 

3. OՊԵՐԱՏԻՎ ՌԵԺԻՄՈՒՄ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ՝ ԲԻՏԿՈԻՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱԼՏԿՈԻՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

 

3. Oպերատիվ ռեժիմում կրիպտոակտիվների՝ բիտկոինների և այլ ալտկոինների ստեղծումն իրենից ենթադրում է՝

1) հաշվողական հզորությանը (սերվերի և համակարգչային սարքավորումների) միացում տվյալների ցանցերին՝ մասնագիտացված տվյալների ցանցերի և տեղեկատվական ռեսուրսների հետ փոխգործակցության համար. բլոկչեյն ցանցերի հետ համատեղելի մասնագիտացված ծրագրաշարի օգտագործմամբ հաշվողական գործողությունների շարունակական արտադրության ապահովում բլոկչեյն ցանցերի հետ լավագույն համատեղելիության ապահովման համար.

2) տվյալների/առաջադրանքների ստացման ապահովում՝ հաշվարկների շարունակական արտադրության, պահպանման և հաշվարկների արդյունքների շարունակական փոխանցման համար տվյալների փոխանցման միջոցների միջոցով, որոնք անհրաժեշտ են բլոկչեյն ցանցում տվյալների փոխանցման մասնագիտացված ցանցերի հետ փոխգործակցության համար.

3) բոլոր հաշվողական գործողությունների արդյունքների վերաբերյալ տվյալների կուտակում, մշակում, փոխանցում, ցուցադրում և պահպանում.

4) բոլոր ներգրավված ենթակառուցվածքային սարքավորումների շահագործման արդյունքների/պարամետրերի վերաբերյալ տվյալների կուտակում, մշակում, փոխանցում, ցուցադրում և պահպանում գործընթացները ներառյալ, բայց չսահմանափակվելով դրանցով (հաշվողական հզորություն, տվյալների փոխանցման ցանցերի սարքավորումներ և մուտք դեպի այլ ցանցեր և համակարգեր, տվյալներ ջերմաստիճանի և եղանակային երևույթներ, էլեկտրաէներգիայի և ջրի սպառում):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի
ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

10.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան