ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 701-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 638-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հենար բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00248226) «Լոկատոր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00095651) 2024 թվականի սեպտեմբերի 18-ին կնքված՝ N R24-008 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կենտրոնական դիսպետչերական ղեկավարման համակարգչային համակարգի և Երևան հըրթ սեյֆ սիթի (Yerevan heart safe city) համակարգերի ինտեգրման աշխատանքների իրականացում` 4,083,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 13-ի «Հենար բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երևան՝ պաշտպանված սրտի քաղաք» ծրագրի մասին» N 638-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
07.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |