Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 58
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (27.02.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 24.08.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.07.2012
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2013

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

20 հուլիսի 2012 թվականի

թիվ 58

քաղ. Մոսկվա

 

«ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ, ԲՈՒՐԱՎԵՏԻՉՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Ընդունել «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 029/2012) (կցվում է)։

2. Սահմանել՝

2.1. սույն Որոշման 1-ին կետում նշված՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից.

2.2. սույն Որոշման 1-ին կետում նշված տեխնիկական կանոնակարգի 7-րդ հոդվածի 9-րդ մասի 9.4 կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով, 10-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետով և 6-րդ մասի 7-րդ և 9-րդ կետերով (մանրէային ծագման ցննդային հավելումների, համաբուրավետիչ պատրաստուկների, բուրավետիչների նախորդողների, ֆերմենտային պատրասրուկների մասով) , 28-րդ հավելվածով (հիմնական նյութի պարունակության մասով) սահմանված պահանջներն ուժի մեջ են մտնում նշված պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում` նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտները, իսկ դրանց բացակայության դեպքում` ազգային (պետական) ստանդարտները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետով սահմանված ստանդարտների ցանկում ներառելու օրվանից:

(2.2-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 29.08.23 թիվ 84)

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Բելառուսի

Հանրապետությունից

 

Ս. Ռումաս

Ղազախստանի

Հանրապետությունից

 

Կ. Կելիմբետով

Ռուսաստանի

Դաշնությունից

 

Ի. Շուվալով

ԸՆԴՈՒՆՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի

 հուլիսի 20-ի թիվ 58 որոշմամբ

(հավելվածը խմբ. ԵՏՀԽ 18.09.14 թիվ 69, խմբ., լրաց., փոփ. ԵՏՀԽ 29.08.23 թիվ 84)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2023 թվական: