Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 58
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (06.04.2015-27.02.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 24.08.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.07.2012
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2013

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

20 հուլիսի 2012 թվականի

թիվ 58

քաղ. Մոսկվա

 

«ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ, ԲՈՒՐԱՎԵՏԻՉՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Ընդունել «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 029/2012) (կցվում է)։

2. Սահմանել՝

2.1. սույն Որոշման 1-ին կետում նշված՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից.

2.2. սույն Որոշման 1-ին կետում նշված՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի 7-րդ հոդվածի 9-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով (ստերիգմատոցիստինի մասով) և 28-րդ հավելվածով (հիմնական նյութի պարունակության մասով) սահմանված պահանջներն ուժի մեջ են մտնում հսկողության մեթոդները սահմանող միջպետական ստանդարտները գործողության մեջ դնելու օրվանից։

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Բելառուսի

Հանրապետությունից

 

Ս. Ռումաս

Ղազախստանի

Հանրապետությունից

 

Կ. Կելիմբետով

Ռուսաստանի

Դաշնությունից

 

Ի. Շուվալով

ԸՆԴՈՒՆՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի

 հուլիսի 20-ի թիվ 58 որոշմամբ

(հավելվածը խմբ. ԵՏՀԽ 18.09.14 թիվ 69)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.08.2023, թիվ 84 27.02.2024, թիվ 58
18.09.2014, թիվ 69 06.04.2015, թիվ 58
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան