Գլխավոր տեղեկություն
Համար
N 1546-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.10.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2024 թվականի N 1546-Ա

 

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող՝ 41 անվանում՝ 12208 հատ ընդհանուր քանակով շարժական գույքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող՝ Հայաստանի ազգային գրադարան», «Հայաստանի ազգային պատկերասրահ», «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպություններին և «Վերին Արտաշատի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել որոշման հավելվածում նշված շարժական գույքի գնահատման աշխատանքները՝ դրանք իրականացնելով որոշման N 1 հավելվածում նշված կազմակերպությունների միջոցների հաշվին, բացառությամբ N 1 հավելվածի NN 20-24, 27 և 28 տողերում նշված գույքերի, որոնք արդեն իսկ գնահատված են։

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 2-րդ կետի աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Հայաստանի ազգային գրադարան», «Հայաստանի ազգային պատկերասրահ», «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան», պետական ոչ առևտրային կազմակերպությունների և «Վերին Արտաշատի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր՝ բացառապես գույքի նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով՝ սահմանելով, որ նվիրաբերության պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` նվիրաբերության պայմանագրով որպես նվիրառու կազմակերպությունների միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


30.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1546-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1546-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

Գրքեր (հայերեն, ռուսերեն ԵՎ օտար լեզվի ֆոնդ) բնօրինակների

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1546-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ/ՄԱՄՈՒԼ/

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան