ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 800-Ա
ՀԱԿՈԲ ՍԻՄԻԴՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 10 աշխատանքային օր և 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր՝ 2024 թվականի սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 4-ը ներառյալ:
2․ Հակոբ Սիմիդյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս 2024 թվականի սեպտեմբերի 9-30-ը ներառյալ կփոխարինի Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, իսկ 2024 թվականի հոկտեմբերի 1-4-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։
(2-րդ կետը խմբ. 28.09.24 N 871-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
05.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.09.2024, N 871-Ա | 29.09.2024, N 800-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|