Գլխավոր տեղեկություն
Համար
N 1545-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.10.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.30-2024.10.13 Պաշտոնական հրապարակման օրը 30.09.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2024 թվականի N 1545-Ն

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սևանա լճի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով, 13-րդ հոդվածի 3-րդ և 4.1-ին մասերով, 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2025 թվականի տարեկան ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Ծրագիրը սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան


28.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1545-Ն որոշման

 

Տ Ա Ր Ե Կ Ա Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Հանձնարարականի կա- տարվելիք աշխատանք

ների և միջոցառումների համառոտ նկարագիրը

Կատարման պատասխանատուն

Համակատարողը

Ժամ-կետը

2025 թ.

ֆինանսավորման

աղբյուրը և պահանջվող գումարը

1

2

3

4

5

6

7

1. Կառավարման համակարգի կատարելագործում

1.1

«Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային

կազմակերպության

կառավարման

համակարգի բարելավում

1) «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում 5 հանրային լողափի կազմակերպում

ՀՀ շրջակա

միջավայրի

նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով (համաձայնությամբ)

2025 թ.

շարունա-

կական

«Սևան» ազգային

պարկ» ՊՈԱԿ-ի և

օրենքով չարգելված

այլ միջոցների հաշվին

   

2) «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային

կազմակերպության

կարողությունների զարգացում

(մասնավորապես՝ տարեկան

անտառպլանավորման,

հատատեղերի հատկացման

տեղորոշման),

մասնագիտական

ունակությունների

կատարելագործում

ՀՀ շրջակա

միջավայրի

նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

2025 թ.

շարունա-

կական

Հայաստանի

Հանրապետության

օրենքով չարգելված

այլ միջոցների հաշվին

   

3) Սևանա լճի առափնյա տարածքում գտնվող շուրջ 2400 հանգստի, սննդի (300 մշտական գործող) օբյեկտների կոյուղու և կենցաղային հոսքաջրերի կենսաբանական մաքրման կայանների կառուցում և շահագործում՝ համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 23-ի N 397-Ն որոշման

Օբյեկտները

շահագործող

տնտեսավարողներ

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

2025 թ.

շարունա-

կական

Օբյեկտները

շահագործող

տնտեսավարողների

միջոցների հաշվին

2. Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կատարելագործման միջոցառումներ

2.1

Սևանա լճի և դրա

ջրհավաք ավազանի

մոնիթորինգի

իրականացում

1) Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի աղտոտվածության,

այդ թվում՝ ռադիոակտիվ

աղտոտվածության

մոնիթորինգի

իրականացում,

միջոցառումների մշակում

2) Սևանա լճում և լճի

ջրհավաք ավազանում

հիդրոօդերևութաբանական

մոնիթորինգի իրականացում

3) Սևանա լճի ջրհավաք

ավազանում ստորերկրյա

ջրերի մոնիթորինգի

իրականացում

4) Սևանա լճում և դրա

ջրհավաք ավազանի

գետերում

հիդրոկենսաբանական

մոնիթորինգի իրականացում

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

ՀՀ գիտությունների

ազգային ակադեմիա

(համաձայնությամբ)

ՀՀ Գեղարքունիքի

մարզպետի

աշխատակազմ

2025 թ. և

շարունա-

կական

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի 1016 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և մոնիթորինգ» ծրագրի 11004 «Հիդրոօդերևութաբանություն, շրջակա միջավայրի մոնիթորինգ և տեղեկատվության ապահովում» միջոցառման շրջանակներում և Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից 2025 թ. ընթացքում կատարման ենթակա պետական նշանակության աշխատանքների ծրագրին համապատասխան

 

2.2

Սևանա լճից ոռոգման սեզոնին ջրի արդյունավետ օգտագործման նպատակով մարզերում, համայնքներում և Սևանա լճի հարակից համայնքներում ջրախնայող տեխնոլոգիաների ներդնում

Կլիմայի փոփոխության հետևանքով սակավաջրության, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման նպատակով մարզերում, համայնքներում և Սևանա լճի հարակից համայնքներում ջրախնայող տեխնոլոգիաների օգտագործումը (կաթիլային ոռոգման ցանցի ներդրմամբ) հնարավորություն կտա սակավ և սահմանափակ քանակությամբ ջրային ռեսուրսներով իրականացնել արդյունավետ ոռոգում՝ հնարավորինս նվազեցնելով Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի,

ՀՀ Կոտայքի,

ՀՀ Արարատի,

ՀՀ Արագածոտնի մարզպետների աշխատակազմեր

2025 թ. և

շարունա- կական

Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2.3

Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի սպասարկման,

շահագործման ու

պահպանման աշխատանքների իրականացում

Որոտան-Արփա հիդրոտեխնիկական կառույցի և նրան հարակից

կառույցների, տեխնիկական

վիճակի գնահատում և շահագործման պլան- ժամանակացույցի մշակում, Արփա-Սևան հիդրոտեխնիկական կառույցի NN 1 և 2 թունելներում շահագործման և պահպանման աշխատանքներն իրականացնել սակավաջուր ամիսներին՝ չխոչընդոտելով ջրի տեղափոխումը Սևանա

լիճ ջրառատ ամիսներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե

 

2025 թ. և

շարունա- կական

Արփա-Սևան թունելի պահպանման և շահագործման

նպատակով ծախսերի

համար ՀՀ 2025 թվականի պետական բյուջեից կպահանջվի 350,0 մլն դրամի հատկացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2.4

Ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսության ազդեցության գնահատում Սևանա լճի էկոհամակարգի վրա

Ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսության գործունեության հետևանքով կենսածին տարրերի (ֆոսֆոր, ազոտ) քանակի հաշվարկում և Սևանա լճի էկոհամակարգի վրա ազդեցության գնահատում

Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

(համաձայնությամբ)

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2025 թ.

Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2.5

Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի

հիմնում

Սևանա լճի շրջակայքում անտառաշերտի հիմնում, Սևանա լճի շրջակայքում վնասված անտառաշերտերի վերականգնման նախագծերի մշակում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջոցներով

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի

աշխատակազմ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2025 թ. և

շարունա- կական

Հայաստանի Հանրապետության

օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2.6

Սևանա լճի շրջակայքում

ջրածածկման ենթակա

տարածքներում ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածքների

մաքրման աշխատանքների

իրականացում

Սևանա լճի շրջակայքում

ջրածածկման ենթակա

տարածքներում ջրի տակ մնացած շինությունների ու

ենթակառուցվածքների

ապամոնտաժում և

թափոնների մաքրում

1901.5մ բացարձակ նիշից ներքև գտնվող ապօրինի կառուցված և տիրազուրկ շենք-շինությունների

ապամոնտաժում՝

համապատասխան

ֆինանսավորման

առկայության դեպքում

Ինքնակամ կառուցված

շենք-շինություններով

զբաղեցված հողամասերի

սեփականատերեր

Սևան, Գավառ,

Մարտունի, Վարդենիս,

Ճամբարակ

համայնքներ, ՀՀ

քաղաքաշինության,

տեխնիկական և

հրդեհային

անվտանգության

տեսչական մարմին

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

2025 թ. և

շարունա-

կական

Ինքնակամ

կառուցված մաքրման

ենթակա շենք-

շինությունների

սեփականատերերի

միջոցների հաշվին,

պետական կամ

համայնքային

սեփականություն

հանդիսացող

հողամասում գտնվող

ինքնակամ կառուցված

շենք-շինությունների և տիրազուրկ

շինությունների

դեպքում՝

Հայաստանի

Հանրապետության

օրենքով չարգելված

այլ միջոցների հաշվին

2.7

Սևանա լճի և դրա

ջրհավաք ավազանում

ձկան և խեցգետնի

պաշարների հաշվառում,

օգտագործման

թույլատրելի

չափաքանակների

սահմանում, ձվադրավայր

հանդիսացող հիմնական

գետերում ձկան

վերարտադրման

պայմանների

ուսումնասիրում, բնական

ձվադրավայրերի առկա վիճակի գնահատում

Կենդանական ռեսուրսների,

այդ թվում` ձկան և

խեցգետնի պաշարների

հաշվառում և օգտագործման

թույլատրելի

չափաքանակների

սահմանում, ձվադրավայր

հանդիսացող հիմնական

գետերում ձկան

վերարտադրման

պայմանների ուսումնասի-

րում, բնական

ձվադրավայրերի առկա

վիճակի գնահատում,

վերականգնման ուղիների մշակում

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

ՀՀ գիտությունների

ազգային ակադեմիա

(համաձայնությամբ)

ՀՀ Գեղարքունիքի

մարզպետի

աշխատակազմ

2025 թ. և

շարունա-

կական

Հայաստանի

Հանրապետության

պետական բյուջե`

«Սևանա լճում և դրա ջրհավաք ավազանում

ձկան և խեցգետնի

պաշարների հաշվառում»

միջոցառման շրջանակներում` 15,5 մլն դրամ և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2.8

Սևանա լճի ջրհավաք

ավազանում առաջացած

կեղտաջրերի մաքրում

Գյուղական առափնյա

համայնքներում՝

կոյուղացում, մաքրման

կայանների (լոկալ,

կենսաբանական)

տեղադրում

ՀՀ տարածքային

կառավարման և

ենթակառուցվածքների

նախարարության

ջրային կոմիտե

Տեղական

ինքնակառավարման

մարմիններ

(համաձայնությամբ)

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

2025 թ. և

շարունա-

կական

Հայաստանի

Հանրապետության

օրենքով չարգելված

այլ միջոցների և

տեղական

ինքնակառավարման

մարմինների

միջոցների հաշվին

2.9

Գավառի, Մարտունու և Վարդենիսի կեղտաջրերի

մեխանիկական մաքրման

կայաններում

կենսաբանական մաքրման և տիղմի մշակման

կառուցվածքների

շինարարության

նախագծանա-խահաշվային

փաստաթղթերի մշակում,

կենսաբանական մաքրում

իրականացնող

կեղտաջրերի մաքրման

կայանների նախագծում

Կենսաբանական մաքրման և տիղմի մշակման

կառուցվածքների

նախագծանախահաշվային

փաստաթղթերի մշակման և շինարարության

ֆինանսավորման աղբյուրի

(աղբյուրների) հստակեցում,

գործող մեկ կեղտաջրերի

մաքրման կայանում

պիլոտային ծրագրով

կենսաբանական մաքրման

ու տիղմի մշակման

կառուցվածքների

նախագծանախահաշվային

փաստաթղթերի մշակում ու շինարարության

իրականացում՝

համապատասխան

ֆինանսավորման

առկայության պարագայում

ՀՀ տարածքային

կառավարման և

ենթակառուց-վածքների

նախարարության

ջրային կոմիտե

«Վեոլիա Ջուր» փակ

բաժնետիրական

ընկերություն

(համաձայնությամբ)

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

ՀՀ քաղաքաշինության

կոմիտե

2025 թ. և

շարունա-

կական

Հայաստանի

Հանրապետության

օրենքով չարգելված

այլ միջոցների հաշվին

2.10

Աջակցել Սևանա լճի

անմիջական ազդեցության

գոտում

գոմաղբամբարների

կառուցման գործում՝

գործող անասնապահական խոշոր տնտեսություններում առաջացած գոմաղբի կուտակման նպատակով

Անասնապահական խոշոր տնտեսություններում

առաջացած գոմաղբի

կուտակում, գոմաղբի

հասունացում ու շրջակա

միջավայրի համար անվնաս օգտագործում, կանխելով անձրևաջրերի ու հոսքաջրերի միջոցով դրանց տեղափոխումը ջրավազան

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

ՀՀ տարածքային

կառավարման և

ենթակառուցվածքների

նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի

մարզպետի աշխատակազմ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Տեղական

ինքնակառավարման մարմիններ

(համաձայնությամբ)

2025 թ. և

շարունա-

կական

Հայաստանի

Հանրապետության

օրենքով չարգելված

այլ միջոցների հաշվին

2.11

Խրախուսել Սևանա լճի ափամերձ հողատարածքներում բնական ճանապարհով հողում մշակաբույսերի համար անհրաժեշտ սննդատարրերի պաշարների համալրումը

Հողն ազոտով հարստացնող բազմամյա բակլազգի խոտաբույսերի մշակություն, կանաչ պարարտացման կիրառություն (սիդերալ բույսերի ցանքեր), համակցված գրանուլացված պարարտանյութերի (ազոտ,ֆոսֆոր,կալիում) չափավոր օգտագործում և այլն՝ բացառելով ազոտական պարարտանյութերի բարձր չափաքանակների

օգտագործումը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Տեղական

ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)

2025 թ. և

շարունա- կական

Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2.12

 

Այլընտրանքային ջրային ռեսուրսների օգտագործումը նոր

ջրամբարների նախագծում, կառուցում

Գեղարքունիքի մարզի Արգիճիի և Աստղաձորի

ջրամբարների կառուցման

տեխնիկատնտեսական և նախնական նախագծերի աշխատանքների իրականացում

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների

նախարարության ջրային կոմիտե

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով

(համաձայնությամբ)

2025 թ. և

շարունա- կական

 

ՀՀ պետական բյուջեով և Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2.13

Ըստ տարեկան հաստատված առավելագույն չափաքանակի Սևանա լճից ջրթողումների և ջրառների պլան- ժամանակացույցի կազմում, ներկայացում ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն (ապրիլ- մայիս, Արփա-Սևան թունելի պահպանման և շահագործման նպատակով ծախսերի համար)

Հիմք ընդունելով յուրաքանչյուր տարի համապատասխան ջրօգտագործողների կողմից ներկայացված հայտերը (գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման համար գործող նորմատիվային պահանջներին համապատասխան), կազմվում է ջրթողումների և անվերադարձ ջրառի պլան-ժամանակացույց և ներկայացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն (ապրիլ-մայիս)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով (համաձայնությամբ)

2025 թ. և

շարունա- կական

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.14

Ձկան պաշարների

համալրում

Էնդեմիկ և հազվագյուտ

ձկնատեսակների

վերարտադրության

ապահովում, մանրաձկան

բացթողում

Սևանի իշխանի

պաշարների

վերականգնման և

ձկնաբուծության

զարգացման

հիմնադրամ

(համաձայնությամբ)

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի

մարզպետի

աշխատակազմ

ՀՀ գիտությունների

ազգային ակադեմիա

(համաձայնությամբ)

2025 թ. և

շարունա-

կական

«Սևանի իշխանի

պաշարների

վերականգնման և

ձկնաբուծության

զարգացման

հիմնադրամ»-ի

առողջացման

նպատակով ՀՀ 2025 թ. պետական բյուջեով 1155 ծրագրի 12004 միջոցառմամբ

նախատեսված 495,7

մլն դրամ

2.15

«Սևան» ազգային պարկի

կառավարում

1) Պարկի տարածքի բնական

էկոհամակարգերի,

լանդշաֆտային ու

կենսաբանական

բազմազանության,

գենոֆոնդի, բնության

ժառանգության գիտական

ուսումնասիրություններ և շրջակա միջավայրի

մոնիթորինգի իրականացում

2) Սևանա լճի շրջակայքում

ջրածածկ և ջրածածկման

ենթակա տարածքներում

անտառմաքրման աշխատանքների իրականացում (43.95 հա)

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

ՀՀ գիտությունների

ազգային ակադեմիա

(համաձայնությամբ)

ՀՀ քաղաքաշինության

կոմիտե

ՀՀ Գեղարքունիքի

մարզպետի

աշխատակազմ

2025 թ. և

շարունա-

կական

Հայաստանի

Հանրապետության

պետական բյուջե`

«Սևան» ազգային

պարկում գիտական

ուսումնասիրությունների, մոնիթորինգի

աշխատանքների

իրականացում,

անտառտնտեսական և անտառմաքրման

աշխատանքների

կատարում, նախատեսված հատկացումը՝ 165,1 մլն դրամ, այդ թվում՝ Սևանա լճի շրջակայքում ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքների իրականացման համար նախատեսված՝ 38,8 մլն դրամը

2.16

Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի կենսառեսուրսների (այդ թվում` ձկան և խեցգետնի) արդյունահանման և արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակների և արդյունագործական որսի որակի բնութագրերի սահմանում

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2025 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման (այսուհետ` որոշում) հաստատումից հետո` հիմք ընդունելով նախորդ տարվա «Սևանա լճում և դրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշ-վառում» միջոցառման ամփոփ արդյունքները, կատարվում է լրացում որոշման մեջ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով (համաձայնությամբ)

2025 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.17

Ջրային պաշարների

հաշվառում, նոր ջրային

հաշվեկշռի կազմում

1) Համալիր

ուսումնասիրութ-յունների

կատարման միջոցով

հաշվառել Սևանա լճի

ջրհավաք ավազանի ջրային պաշարները, ջրային հաշվեկշռի հաշվարկման

նոր մեթոդիկայով ճշգրտել Սևանա լճի ջրային հաշվեկշիռը.

2) Լճի մակերևույթից

գոլորշացման հաշվարկման

մեթոդիկայի վերանայում և կլիմայական տարրերի

փոփոխության հետ կապված գոլորշացման մեծության փոփոխության գնահատում

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

ՀՀ գիտությունների

ազգային ակադեմիա

(համաձայնությամբ)

2025 թ. և

շարունա-

կական

Հայաստանի

Հանրապետության

օրենքով չարգելված

այլ միջոցների հաշվին

2.18

Սևանա լճի և դրա

ջրհավաք ավազանի

տարածքում մարզերի և համայնքների՝ ըստ

ոլորտների սոցիալ-

տնտեսական զարգացման երկարաժամկետ

ծրագրերի մշակում

Արդյունաբերության,

գյուղատնտեսության,

տրանսպորտի,

էներգետիկայի, տուրիզմի, քաղաքաշինության և

բնապահպանության ոլորտների զարգացման

միջոցառումների մշակում

ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ

շրջակա միջավայրի

նախարարություններ

ՀՀ քաղաքաշինության

կոմիտե

ՀՀ Գեղարքունիքի

մարզպետի

աշխատակազմ

2025 թ. և

շարունա-

կական

Հայաստանի

Հանրապետության

օրենքով չարգելված

այլ միջոցների հաշվին

2.19

Սևանա լճի

էկոհամակարգի

վերականգնման

գիտահետազոտական

աշխատանքների

համապարփակ ծրագրերի մշակում

Էկոհամակարգի

վերականգնման և կայուն օգտագործման գիտական հիմունքների մշակում՝ «Սևանա լճի էվտրոֆացման

մեխանիզմների գնահատում և «ծաղկման» երևույթների դեմ պայքարի մեթոդների մշակում» ծրագիր

ՀՀ ԳԱԱ Սևանա լճի

պահպանության

փորձագիտական

հանձնաժողով

(համաձայնությամբ)

ՀՀ գիտությունների

ազգային ակադեմիա

(համաձայնությամբ)

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

2025 թ. և

շարունա-

կական

Հայաստանի

Հանրապետության

օրենքով չարգելված

այլ միջոցների հաշվին

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ


30.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 սեպտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան