ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3625-Ա |
«23» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.49/12 ՇԵՆՔԻ Հ.17 ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սյուզաննա Ավետիսյանի լ/ա Կարեն Պետրոսյանի դիմումը` Կոմիտասի պողոտայի հ.49/12 շենքի հ.17, սեփականության իրավունքով Սյուզաննա Ավետիսյանին պատկանող շինության (38.4քմ) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.03022022-01-0042 վկայական) գործառական նշանակությունը բնակելի սահմանելու և բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին:
Քննարկվող տարածքն օժտված է կոմունալ հարմարություններով և շինության հատակագծային լուծումները համապատասխանում են բնակարանների համար «ՀՀՇՆ 31-01-2014» նախատեսված նորմերին և պահանջներին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-90077-24 եզրակացությունը.
1. Կոմիտասի պողոտայի հ.49/12 շենքի հ.17, սեփականության իրավունքով Սյուզաննա Ավետիսյանին պատկանող շինության (38.4քմ) գործառական նշանակությունն առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների սահմանել բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակարան, «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված շինությունը հաշվառել որպես բնակարան:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված շինության գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման և ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը։
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|