Գլխավոր տեղեկություն
Համար
N 1520-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.09.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2024 թվականի N 1520-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «Վ-ՍԱՆԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «Վ-ՍԱՆԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «Վ-ՍԱՆԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված ցանկում ներկայացված լիզինգով ձեռքբերվող ապրանքների (ցանկի 1-ին կետի) ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվում է լիզինգի թիվ LB24/00165 պայմանագրով սահմանված «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ լիզինգատու կազմակերպություն)՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո դրանք հանձնվելու են «Վ-ՍԱՆԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։

3. Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում լիզինգի պայմանագիրը լուծվելու դեպքում լիզինգատու կազմակերպությունը ներմուծված ապրանքները կարող է օտարել այլ անձանց՝ արտոնությամբ տրամադրված մաքսատուրքերը վճարելուց հետո:

4. Սահմանել, որ՝

1) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքները, այդ թվում՝ լիզինգատու կազմակերպության կողմից «Վ-ՍԱՆԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնված ապրանքների նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի և որոշմամբ սահմանված սահմանափակումները․

2) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․

3) ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2027 թվականի օգոստոսի 9-ը ներառյալ․

4) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Երևան


26.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1520-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միա-

վորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտահան- ման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղեկու- թյուններ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

1.

9603500009

Խոզանակները աշխատեցնող ավտոմատացված կայան/

համակարգ/ (խոզանակներով) քանդված վիճակում/ Brush station with roof, whell and side washers/ WashTec

Ավտոմեքենաների ավտոմատ լվացման հոսքագծի համար նախատեսված WashTec ընկերության արտադրության խոզանակները պտտող/

աշխատեցնող ավտոմատացված համակարգ իր հավաքման

դետալներով և

հորիզոնական, ուղղահայաց, կողմնային խոզանակներով՝ կազմված… Անիվների և շեմի/порог/ լվացման հորիզոնական խոզանակներ և վերազինման համակարգ։ Տանիքի խոզանակների կայան DW1-9.5/11 և խոզանակ/ներ SofTecs: Կողմնային խոզանակների կայան SW4-8 և կողմնային 4 խոզանակներ։

Ճնշման պոմպի չոր վազքի պաշտպանիչ/ pressure pump dry-running protaction/:

Պոմպ 2,2 կՎտ, 3,5

Բար/bar, 230 լիտր/վայրկյան։

հատ

1

Գերմա-նիա

Գերմա-նիա

45 000 000

Լիզինգի պայմա-նագիր թիվ LB24/00165

2.

9603500009

Ավտոմեքենաների լվացման խոզանակներ

WashTec ընկերության խոզանակներ՝ նախատեսված ավտոմեքենաների

հոսքագծային համակարգի

համար, որոնք տեղադրվում են հոսքագծի խոզանակային կայանի վրա ավտոմեքենաների

թափքի լվացման համար։

հատ

30

Գերմա-նիա

Գերմա-նիա

32 000 000

 

ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ

1.

2834298000

Ալյումինի նիտրատի պարունակությամբ ջրային լուծույթ

Green Care/Կանաչ խնամք/, ալյումինի նիտրատի պարունակությամբ ջրային լուծույթ 25 կգ փաթեթավորմամբ, WS AQUAFLOCE EXPRESS,

WashTec ընկերության

արտադրության։

կգ

50 000

Գերմա-նիա

Գերմա-նիա

105 000 000

 

2.

3405300000

Փայլեցնող միջոցներ

Հոսքագծով աշխատանքի համար նախատեսված Green Care/ Կանաչ խնամք/ փայլեցնող և համանման միջոցներ ավտոմեքենաների թափքի համար 25 կգ փաթեթավորմամբ, WashTec ընկերության

արտադրության:

կգ

30 000

Գերմա-նիա

Գերմա-նիա

115 000 000

 

3.

3402909000

Լվացող և մաքրող միջոցներ

Հոսքագծով աշխատանքի համար նախատեսված Green Care/Կանաչ խնամք/ լվացող և մաքրող միջոցներ 25 կգ փաթեթավորմամբ, WashTec ընկերության

արտադրության։

կգ

220 000

Գերմա-նիա

Գերմա-նիա

330 000 000

 
 

Ընդամենը

           

627 000 000

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

26.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ